15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՔՊ ցուցակի մինչև 90 համարը կանցնի խորհրդարան. «Հրապարակ»

«Ըստ ստացած քվեների՝ նախնական տվյալներով, ՔՊ-ն կունենա 68 կուսակցական պատգամավոր, 3 ներկայացուցիչ՝ ազգային փոքրամասնություններից, ինչն օրենքի պահանջն է։ Կրկին ՔՊ խմբակցության մեջ կլինեն եզդիների ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը, քրդերից՝ Կնյազ Հասանովը, ռուսներից՝ Ալեքսեյ Սանդիկովը, ասորիների ներկայացուցիչը կլինի «Հայաստան» դաշինքի քվոտայով։

ՔՊ-ում վստահ են, որ իրենց ցուցակից ԱԺ է անցնելու անգամ 90-րդ համարը, քանի որ մարզպետ-քաղաքապետ- թաղապետ-նախարարները կտեղափոխվեն գործադիր։ Որոշ տեղեկություններով, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հնարավոր է ԱԺ-ում էլ մնա։ Փոխարենը գործադիր կգնա Ռուբեն Ռուբինյանը՝ արտգործնախարար։ Ցուցակի ամենավերջինը՝ Մխիթար Հայրապետյանը, ԿԳՄՍ ոլորտում բարձր պաշտոն կստանա։

Հին ՔՊ-ական դեմքերի կողքին կհայտնվեն Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, Վիգեն Խաչատրյանը, Վիլեն Գաբրիելյանը՝ Նավակ ճոճողը, «Կառավարական ամառանոցներ» ՊՈԱԿ-ի տնօրեն, ՀԺ հաշվապահ Արուսյակ Մանավազյանը, «ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տիրուհի Լիլի Մինասյանը, ով ավելի վաղ ԱԺ աշխատակազմն էր ղեկավարում, Ալեն Սիմոնյանի օգնական Հասմիկ Հակոբյանը, Արայիկ Հարությունյանի սանիկ Դավիթ Դանիելյանը՝ ՊՎԾ պետի օգնականը, Երեւանի ավագանու անդամ Հռիփսիմե Հունանյանը, ով բժշկական քոլեջ է ավարտել եւ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ավագ բուժքույր է։ Չի բացառվում, որ պատգամավոր դառնա նաեւ ցուցակի 93-րդը՝ Մարտի 1-ի զոհ Գոռ Քլոյանի քույրը՝ Անուշ Քլոյանը։Ի դեպ, խորհրդարանի անդրանիկ նիստը, ըստ կարգի, վարում է ամենաավագ պատգամավորը, այս դեպքում՝ քրդերի ներկայացուցիչ 76-ամյա Կնյազ Հասանովը, ով նաեւ 2018-ի անդրանիկ նիստն է վարել։

ԱԺ նախագահի մասին իշխող թիմում դեռ վերջնական որոշում չկա, թեկնածուները շատ են՝ Ալեն Սիմոնյան, Սուրեն Պապիկյան, Արայիկ Հարությունյան, Արարատ Միրզոյան»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ