13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ես հավատում եմ արդարադատությանը և համոզված եմ, որ դատարանը ճիշտ որոշում կկայացնի. Արմեն Չարչյան

Ինձ առաջադրված մեղադրանքն ինձ համար բացարձակ անհասկանալի է, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանը։

«Դա կրում է խիստ քաղաքական բնույթ՝ որպես քաղաքական տեռոր», – ասաց նա։

Նա նշեց՝ հավատում է արդարադատությանն ու համոզված է, որ դատարանը ճիշտ որոշում կկայացնել: 

Երեկ Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել Արմեն Չարչյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Քննիչը որոշում է կայացրել Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին։

Հիշեցնենք՝ համացանցում ձայնագրություն էր տարածվել, որում Արմեն Չարչյանը ԲԿ-ի աշխատակիցներին կոչ էր անում պարտադիր մասնակցել ընտրություններին։ Արմեն Չարչյանը ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։

Մայր Աթոռ-ն անդրադարձել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի ձերբակալությանը՝ իրավապահ մարմիններին հորդորելով անհապաղ ազատ արձակել պրոֆեսոր Չարչյանին։

 

Արմեն Չարչյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ դատախազը միջնորդություն էր ներկայացրել ԿԸՀ։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ