24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2021

Պուտինի որոշումը՝ Փաշինյանի հարցում. «168 ժամ»

Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից երկու օր անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի շտապում շնորհավորել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ու նրա ղեկավարին հաղթանակի կապակցությամբ: Չեն շտապում Փաշինյանին շնորհավորել նաև իր ԵԱՏՄ գործընկերները, բացառությամբ Լուկաշենկոյի, թեև հունիսի 21-ին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ ընտրություններում ականատես են դարձել Փաշինյանի կուսակցության համոզիչ հաղթանակին, ու […]

Հայաստանում զինված թիկնազորով գերեզման ու եկեղեցի գնացող միայն մեկ մարդ կա, ու այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է․ «168 ժամ»

«Մի քանի տասնյակ զինված թիկնապահներով շքախումբ, զրահապատ ավտոմեքենաների շարասյուն, մարդկանց շարքերը շրջանցող ուղղաթիռ, կազմակերպված մասնակիցներով հավաքներ․  սա է Նիկոլ Փաշինյանի Հայաստանը։ Նա զինված թիկնազորով գերեզման գնացողների ու զինված խմբով եկեղեցի մտնողների վարչապետն է։ Այսինքն՝ նա ոչ մեկի վարչապետը չէ, քանի որ Հայաստանում զինված թիկնազորով գերեզման ու զինված խմբով եկեղեցի գնացող միայն մեկ մարդ կա, ու […]

Դատավորների աշխատասենյակներում գաղտնալսվող սարքեր են տեղադրվել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել, և չենթարկվող դատավորների դեմ կոմպրոմատներ հավաքելու համար նրանց աշխատասենյակներում գաղտնալսվող սարքեր են տեղադրվել: Ուշագրավն այն է, որ իրավապահ մարմիններում կասկածներ կան, թե այս գործընթացից տեղեկացված է եղել անգամ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը: «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել նաև այն դատավորների ցուցակը, որոնց աշխատասենյակներում տեղադրված են […]

Քարոզարշավի համար ամենաշատ գումարը ծախսել է «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 474 մլն 924 հազար․ աղյուսակ

Կենտրոնական բանկը հրապարակել է տվյալներ այն մասին, թե ՀՀ ԱԺ 8-րդ գումարման արտահերթ ընտրությունների ժամանակ նախընտրական քարոզարշավի ընթացքում 26 քաղաքական կուսակցությունները և  դաշինքները որքան գումար են ծախսել։ Ներկայացնում ենք ամենաշատ գումար ծախսած եռյակը։  1․ Քաղաքացիական պամանագիր կուսակցությունը՝ 474 924 880 ՀՀ դրամ։ 2․ Հայաստան դաշինք՝ 330 856 650 ՀՀ դրամ։ 3․ Պատիվ ունեմ դաշինք՝ 271 […]

«Կա՞ մեկը, ով կարող է ինձ երաշխիք տալ, որ Ադրբեջանը, Թուրքիայի հետ միասին, չի համարձակվի մուտք գործել այդ տարածք». Արմեն Սարգսյան

Իսպանական հեղինակավոր El Pais պարբերականը հարցազրույց է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ստորև մասնակի կրճատումներով ներկայացնում ենք այն թարգմանաբար. Հայաստանի նախագահը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմում կրած պարտությունից հետո երկիրը պետք է նաև աշխատի արտաքին կապերի ամրապնդման ուղղությամբ: Կրթությամբ տեսական ֆիզիկոս և մաթեմատիկոս Արմեն Սարգսյանը Հայաստանի նախագահն է 2018 թվականից: Նրա դերը Հարավային Կովկասի […]

«Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ երկրի զինված ուժերում նոր ստորաբաժանում են ձևավորում, որը նախատեսված է «հակառակորդի թիկունքում գործողություններ իրականացնելու համար». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ երկրի զինված ուժերում նոր ստորաբաժանում են ձևավորում, որը նախատեսված է «հակառակորդի թիկունքում գործողություններ իրականացնելու համար»: Ադրբեջանը հիմա էլ նմանատիպ խնդիրներ լուծող ստորաբաժանումներ ունի, որոնց մասին մինչև պատերազմն էլ որոշակի պարբերությամբ տեսնանյութեր էր հրապարակվում ու դեռ պարզ չի, թե նոր ստեղծվող ստորաբաժանումը ինչ նոր խնդիրներ […]

«Հակամարտությունը դադարեցվել է Ռուսաստանի վճռական ներդրման շնորհիվ»․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ «Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցվել է Ռուսաստանի վճռական ներդրման շնորհիվ»: Այս մասին նա հայտարարել է միջազգային անվտանգության միջազգային մոսկովյան IX համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում: «Ռուսաստանցի խաղաղապահները հուսալիորեն երաշխավորում են տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը, շատ բան են անում հումանիտար իրավիճակի բարելավման, տարածքների ականազերծման եւ սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման համար», – ասել […]

«Մեզ հաջողվել է Հայաստանից ստանալ միայն Աղդամի շրջանի քարտեզը, մյուս շրջաններում հարյուր հազարավոր ականներ կան, սակայն նրանք հրաժարվում են մեզ քարտեզներ տրամադրել». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի գերագույն ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի Աղդամի (Ակնա) շրջանում 97 000 ական է տեղադրված եղել: «Մեզ Հայաստանից հաջողվել է ստանալ միայն Աղդամի շրջանի քարտեզը, մյուս շրջաններում հարյուր հազարավոր ականներ կան, սակայն նրանք հրաժարվում են մեզ քարտեզներ տրամադրել»,- Haqqin.az-ի փոխանցմամբ` ասել է […]

Հայաստանն այլևս գեոպոլիտիկ մանրադրամ է. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Մի զարմացեք, որ “դրսից” բոլորը շնորհավորում են, կոչեր են անում և դրական գնահատականներ են տալիս ընտրություններին:   Դեռ ընտրություններից առաջ եմ մի քանի անգամ հրապարակավ ասել, որ նրանց անցկացման փաստը արտաքին քաղաքական կոնսենսուս էր Հայաստանում իրավիճակը կայունացնելու և գոլորշին թողնելու համար: Դրսից որոշել են ընտրություններ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄայիսիՀուլիսի