24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2021

«71 մանդատը 1-ով պակաս է, որպեսզի ՔՊ-ն ԱԺ-ում ունենա սահմանադրական մեծամասնություն՝ դրանով պայմանավորված հետևանքներով հանդերձ»

  Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Մանդատները վերցնո՞ւմ եք, որ ԱԺ-ում Նիկոլին պարոն վարչապետով դիմե՞ք»․ փաստարկի սահմանադրական հակափաստարկը, կամ ինչո՞ւ են աղմկում անտեղյակները։ ԿԸՀ հրապարական նախնական արդյունքներով ունենում ենք հետևյալ պատկերը․ ՔՊ-ն ստանում է 71 մանդատ «Հայաստան»-ը՝ 27 «Պատիվ ունեմ»-ը՝ 7 Ընդհանուր՝ 105։ Այս երեք ուժերի միջև մանդատների արդյունքում ՔՊ-ն ստանում է 2/3-րդից […]

«Ձեր մանդատները չեն պողպատյա, ձեր սրտերն ու հոգիներն են պողպատյա, դուք վատթարագույնն եք, որ կարող էր պատահել մեր ազգին». Գևորգ Գևորգյան

Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արմեն Չարչյանը ընկերս է: 90-ականներին իր կյանքի գնով հազարավոր կյանքեր էր փրկում Ստեփանակերտի գոսպիտալում, Շուշիի ազատագրման օրը, հենց Շուշիի մատույցներում՝ վրանային գոսպիտալում կյանքեր էր փրկում, պայքարող կյանքեր… և այս մեծանուն մարդուն նույնպես, չեն կարողանում ներել Շուշին հանձնած դավադիրները: Ձեր մանդատները չեն պողպատյա, ձեր սրտերն ու հոգիներն […]

«Ասում են՝ ապագա կա, Բաքվի բանտնա՞ ապագան». Ռազմագերու հարազատ

Գերեվարված հայ զինծառայողների ծնողներն ու հարազատները հունիսի 24-ին բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի կառավարության շենքի դիմաց: Ցուցարարներից մեկի խոսքով՝ իշխանություններն անընդհատ ասում են, որ պետք է մի փոքր էլ սպասել, որ գերիներին հաստատ տուն կվերադարձնեն, եւ որ այս պահին բանակցություններ են ընթանում: «Բայց ես այլեւս չեմ կարող սպասել, համբերություն չունեմ: Վերջ, այլեւս չեմ դիմանում, յոթ […]

ՀՀ-ում համերաշխության օրակարգը պարտվել է, հաղթել են «մուրճի» և «մանգաղի» օրակարգերը․ մենք շարունակելու ենք մեր արտախորհրդարանական գործունեությունը․ Էդմոն Մարուքյան

Ընդունելով ընտրությունների արդյունքները՝ շարունակելու ենք մեր արտախորհրդարանական գործունեությունը։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ վստահեցնելով, որ ԼՀԿ-ին քվեարկած ոչ մի քաղաքացի չի ափսոսա։   Անդրադառնալով ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ու հարցին՝ արդյո՞ք համագործակցության, պետական ապարատում աշխատելու առաջարկ եղել է Նիկոլ Փաշինյանի կողմից, Մարուքյանն արձագանքեց․ «Վարչապետը նախաձեռնել […]

Մենք ընտրեցինք պարտությունը

Նիկոլն ամենալկտի եւ ստոր ձեւով կեղծել է ընտրությունների արդյունքները: Այս մասին են վկայում զինվորների մասնակցությամբ խայտառակ քվեարկության կադրերը, այս մասին են վկայում բազմաթիվ մարդկանց պատմածները տեղամասերում մեծ թվով անծանոթ ընտրողների առկայության մասին, այս մասին են վկայում վարչական ռեսուրսի ամենաբիրտ գործադրումը, բայց որքան էլ տարօրինակ հնչի, այստեղ ամենագլխավոր հարցը սա չէ, այլ այն, որ այնուամենայնիվ, մեր […]

«Ժամը 17։00-ին բողոքի ակցիա՝ դատախազության դիմաց». «Հայաստան» դաշինք

Ժամը 17։00-ին բողոքի ակցիա՝ դատախազության դիմաց Երեկ՝ հունիսի 23-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, դոկտոր-պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու՝ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը։ «Հայաստան» դաշինքը կատարվածը գնահատում է ակնհայտ քաղաքական հետապնդում․ իշխանությունը հավատարիմ է մնում եռամյա ծայրահեղ ապօրինությունների շարունակման գործելաոճին։ Արմեն Չարչյանի փաստաբանները հրատապ միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ […]

Seaside Startup Summit-ի անցկացումը թույլատրվել է խիստ սահմանափակումներով, ինչը չի գոհացրել «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի ներկայացուցիչներին

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել «Seaside Startup Summit»-ի անցկացման թույլատվության շուրջ առաջացած հարցերի առնչությամբ: Նախարարության պարզաբանման մեջ նշվում է, որ «Seaside Startup Summit» –ի անցկացումը թույլատրվել է խիստ սահմանափակումներով, ինչը չի գոհացրել «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի ներկայացուցիչներին «Ի պատասխան Seaside Startup Summit –ի կողմից տարածված հայտարարության, որում նշվում է, որ «Սամիթի» անցկացումն այս տարի […]

Հայաստանի կառավարությունը նոր որոշում կայացրեց թուրքական ապրանքների վերաբերյալ

Կառավարության նիստում այսօր քննարկվեց ու որոշում կայացվեց ևս 6 ամիս ժամկետով արգելել թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծումը: Համապատասխան նախագիծը կառավարության ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Հիշեցնենք, որ թուրքական ապրանքների Հայաստան ներմուծման վերաբերյալ արգելքի ժամկետը լրանում է հուլիսի 1-ին, ուստի անհրաժեշտություն կար քննարկել հարցը:

«Մանախ» մականվամբ հայտնի Արթուր Այվազյանը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի անհատական էջով ուղիղ հեռարձակմամբ հայհոյանքներ և բռնության սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում՝ «Մանախ» մականվամբ հայտնի Արթուր Այվազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարան ներկայացրած միջնորդությունը բավարարվել է: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2021թ.հունիսի 9-ին՝ ժամը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄայիսիՀուլիսի