24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2021

«Մենք համառորեն շարունակում ենք ուրախանալ չագուչներով ու վենդետաներով հանրությունից քվեներ կորզած պատահականությունների հերթական «հաղթանակով…»». Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ամեն մի հայ, հատկապես օտարի հանդիպելուց, սիրում է առանձնահատուկ շեշտել, որ մենք հազարամյակների խորքից եկող և համաշխարհային քաղաքակրթության ոլորաններում ուրույն հետագիծ թողած ազգ ենք… Շեշտում ենք ու հպարտանում դարերով անցած մեր ճանապարհով… Որ իրականում դա այդպես է, կարող է վկայել վերելքներով ու անկումներով հարուստ մեր պատմությունը… Մենք ունեցել […]

«Կարևոր լուր կա». Փաշինյան /տեսանյութ/

Կառավարության այսօրվա նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևոր լուր հայտնեց: «Հայաստանում աշխատատեղերի թվաքանակի նոր ցուցանաիշ է արձանագրվել», – ասաց նա: ՊԵԿ նախագահ Էդարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ 2021 թվականի մայիս ամսվա վերաբերյալ հայտարարագրված 0-ից բարձր եկամուտ ունեցող աշխատատեղերի թիվը կազմել է 635 հազար: «Այս ցուցանիշն աննախադեպ է», – ասաց նա: ՊԵԿ նախագահի խոսքով՝ աճել է նաև […]

Կառավարության անդամներին կոչ արեցին Նիկոլ Փաշինյանին դիմավորելիս ոտքի կանգնել

Մեկնարկել է կառավարության նիստը։ Մինչ նիստի մեկնարկը վարչապետի աշխատակազմի արարողակարգի պատասխանատու Վահե Հակոբյանը գործադիրի անդամներին կոչ արեց Նիկոլ Փաշինյանին հոտնկայս դիմավորել։ «Խնդրում եմ ոտքի կկանգնեք», – ասաց նա։ Նիկոլ Փաշինյանին հոտնկայս դըմավորեցին։

«Հետընտրական զարգացումներ ու վերադասավորումներ». Նաիրի Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հետընտրական զարգացումներ ու վերադասավորումներ․ Արտահերթ ընտրությունը ավարտվեց՝ իր հետ բերելով մարդկանց ու քաղաքական ուժերի իրական նպատակների բացահայտում։ Կառավարության ձևավորումից հետո մենք կտեսնենք, թե ընտրարշավին մասնակցած ու 1-2 տոկոս ձայն հավաքած կոնկրետ ովքեր են ստանալու պաշտոններ Նիկոլ Փաշինյանի ձեռքից։ Ես գիտեմ անուններ, որոնց պաշտոնների համար հիմա արհեստական կերպով քարոզվում […]

Գիշերը ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը այցելել է հիվանդանոցում գտնվող պրոֆեսոր Չարչյանին

Գիշերը ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը տեսակցել է հիվանդանոցում գտնվող պրոֆեսոր Արմեն Չարչյանին, ով ավելի վաղ սրտի տագնապով տեղափոխվել էր «Շենգավիթ» բժշկական կենտրոն։ Այդ մասին տեղեկանում ենք ՄԻՊ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից «ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանի հետ այս պահին այցելել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն` այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ […]

«Արդյո՞ք մենք հնարավորություն ունենալու ենք նոր ընտրություններ անցկացնելու և նոր իշխանություն ձևավորելու համար». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Արցախում արտահերթ ընտրությունների թեման կարելի է ամենատարբեր դիտանկյուններից քննարկել, սակայն դրա հիմքում կա մեկ կարևոր հարցադրում։ Արդյո՞ք մենք հնարավորություն ունենալու ենք նոր ընտրություններ անցկացնելու և նոր իշխանություն ձևավորելու համար։ Ես Հայաստանում և Արցախում մեծ թվով գործիչների հետ եմ զրուցել՝ հասկանալու, թե արդյո՞ք անհրաժեշտ երաշխիքներ կան, որ գործող նախագահի […]

«Կայացրել եմ ինձ համար դժվար, բայց սպասված որոշում…. ». Արտակ Աղբալյան

ՀԵՌԱՆՈւՄ ԵՄ… Այսօր ես կայացրել եմ ինձ համար դժվար, բայց սպասված որոշում…ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարին եմ ներկայացրել աշխատանքից ազատվելու դիմում, որն այս երեք տարվա ընթացքում բազմիցս գրել, բայց չէի ներկայացրել…Չէի ներկայացրել, որովհետև կարևորում էի գործընկերներիս և իմ ջանքերով մեկնարկած ծրագրերի շարունակականության ապահովումը… որովհետև այդ ծրագրերը կանխում էին ահագնացող արտագաղթը, հայ երիտասարդին կապում էին իր ծննդավայրի […]

Ո՞րն է այս ամենի «վերջին կայարանը»․ Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն վերլուծել է հնարավոր սցենարները, որ կարող են բխել տարածաշրջանային զարգացումներից և պարտադրվել Հայաստանին․ «Ո՞րն է այս ամենի «վերջին կայարանը։ Տարածաշրջանային զարգացումները նախագծում են հետևյալ հնարավոր սցենարներից մեկը, որը մեզ շատ շուտով կարող են «դեմ տալ»: Ադրբեջանի մասով. Հայաստան-Ադրբեջան խաղաղության մեծ համաձայնագրի կնքում, որը կներառի. 1. Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում: 2. Ադրբեջանի նկատմամբ […]

Ինչու է խմելու ջրի ճգնաժամ ստեղծվել. «Ժողովուրդ»

Հայաստանի մի քանի տարածքներում հունիսի 22-ին խմելու ջուր չլինելու խնդիրը հայտնվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսադաշտում: Ըստ «Վեոլիա Ջուր» ընկերության՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով է, որ ջրամատակարարումը դադարեցվել: ՀԷՑ-ն էլ իր հերթին պնդում է, որ մի քանի ենթակայաններում առաջացած լարման շեղումները չէին կարող ջրամատակարարման համակարգում խախտումներ առաջացնել: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2021
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄայիսիՀուլիսի