24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Ասում են՝ ապագա կա, Բաքվի բանտնա՞ ապագան». Ռազմագերու հարազատ

Գերեվարված հայ զինծառայողների ծնողներն ու հարազատները հունիսի 24-ին բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի կառավարության շենքի դիմաց:

Ցուցարարներից մեկի խոսքով՝ իշխանություններն անընդհատ ասում են, որ պետք է մի փոքր էլ սպասել, որ գերիներին հաստատ տուն կվերադարձնեն, եւ որ այս պահին բանակցություններ են ընթանում: «Բայց ես այլեւս չեմ կարող սպասել, համբերություն չունեմ: Վերջ, այլեւս չեմ դիմանում, յոթ ամիս դիմացա»,- ասաց ծնողներից մեկը:

Նրանք նաև կասկած հայտնեցին, որ գերության մեջ գտնվող իրենց երեխաները կկարողանան դիմանալ եւս երկու ամիս, ինչպես նախկինում հայտարարել էր հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Իրավիճակն էլ ավելի է վատացել: Այն ժամանակ նրանց դեմ գոնե քրեական գործեր չէին հարուցում, դատական վճիռներ չէին կայացնում, բայց հիմա նրանք մեղադրվում են ահաբեկչության մեջ եւ կարող են բանտ նստել: Մի՞թե մենք ահաբեկիչներ ենք դաստիարակել»,- ասաց գերիներից մեկի հայրը:

Կանանցից մեկը, իր հերթին շեշտեց, որ իրենց երեխաները գնացել են հայրենիքը պաշտպանելու, իսկ Հայաստանի իշխանությունները ոչ մի կերպ չեն պաշտպանում իրենց քաղաքացիների իրավունքները: «Այդ տղաների կյանքը ոչ ոքի չի հետաքրքրում, նրանց ապագան չի հետաքրքրում: Ասում են, որ կա ապագա («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կարգախոսը Հայաստանում վերջերս կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում – խմբ.): Այդ ի՞նչ ապագա է. Բաքվի բա՞նտը: Դա՞ է որդուս ապագան»,- ասաց ադրբեջանցիների կողմից գերեվարված զինվորի մայրը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ