24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀ-ում համերաշխության օրակարգը պարտվել է, հաղթել են «մուրճի» և «մանգաղի» օրակարգերը․ մենք շարունակելու ենք մեր արտախորհրդարանական գործունեությունը․ Էդմոն Մարուքյան

Ընդունելով ընտրությունների արդյունքները՝ շարունակելու ենք մեր արտախորհրդարանական գործունեությունը։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ վստահեցնելով, որ ԼՀԿ-ին քվեարկած ոչ մի քաղաքացի չի ափսոսա։

 

Անդրադառնալով ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ու հարցին՝ արդյո՞ք համագործակցության, պետական ապարատում աշխատելու առաջարկ եղել է Նիկոլ Փաշինյանի կողմից, Մարուքյանն արձագանքեց․

«Վարչապետը նախաձեռնել է հանդիպումներ ընտրություններին մասնակցած ուժերի հետ, մենք երբևէ չենք մերժել որևէ հանդիպում որևէ քաղաքական ուժի ղեկավարի կամ պետության ղեկավարի հետ, և դրա ժամանակ նա ասել է, որ կա գաղափար՝ արտախորհրդարանական ուժերի հետ շփումների ինչ-որ ձևաչափ ստեղծել, որը դեռ պարզ չէ։ Ես էլ ասել եմ՝ երևի լավ գաղափար է, կստեղծվի, կքննարկենք»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է աշխատանքի առաջարկին, Մարուքյանն արձագանքեց, թե որևէ նման քննարկում չի եղել։ «Ես ինձ խորհրդարանից դուրս չեմ պատկերացրել և հիմա էլ ասում եմ, որ ես իմ ուժերի չափով, իմ կապերով ծառայելու եմ իմ պետությանը։ Հենց հիմա ես աշխատանք չեմ փնտրում, կուսակցությունը շատ մեծ գործ ունի անելու, բայց մի փոքր կարիք կա հանգստանալու»,-նշեց նա։

Ըստ Մարուքյանի՝ քվեարկության արդյունքների վերահաշվարկի արդյունքում մեծ տատանումներ տեղի չեն ունեցել, բայց ընտրության ընդհանուր արդյունքների վրա ազդող տվյալ դեռ չկա․ «Ես կարծում եմ՝ բոլոր այն տեղամասերի արդյունքները, որտեղ խախտումներ են եղել, պետք է անվավեր ճանաչվեն»։

ԼՀԿ ղեկավարը նաև հայտարարեց․ «Մենք հանդես ենք եկել համերաշխության օրակարգով և հիմա ընդունում ենք, որ այդ օրակարգը ՀՀ-ում պարտվել է, ՀՀ-ում հաղթել են «մուրճի» և «մանգաղի» օրակարգերը, մեր ժողովուրդը որոշել է, որ 8-րդ գումարման ԱԺ-ն պետք է բաղկացած լինի Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ուժերից, և կլինի այդ խորհրդարանը»,-ասաց նա՝ հավելելով նաև, թե Նիկոլ Փաշինյանն ում մասին հայտարարել է, որ պետք է դատի, մուրճով խփի, բոլորը պատգամավոր են դարձել։

Ինչ վերաբերում է հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ԼՀԿ ղեկավարն ասաց․ «Ես չեմ տեսնում, որ այս ԱԺ-ն կարճ կյանք ունի, 5 տարվա կյանք ունի։ Մյուս կողմից էլ՝ ՀՀ-ում կարելի՞ է ինչ-որ բան կանխատեսել ապագա 5 տարիների համար»,-ասաց նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ