24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պուտինի որոշումը՝ Փաշինյանի հարցում. «168 ժամ»

Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից երկու օր անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի շտապում շնորհավորել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ու նրա ղեկավարին հաղթանակի կապակցությամբ:

Չեն շտապում Փաշինյանին շնորհավորել նաև իր ԵԱՏՄ գործընկերները, բացառությամբ Լուկաշենկոյի, թեև հունիսի 21-ին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ ընտրություններում ականատես են դարձել Փաշինյանի կուսակցության համոզիչ հաղթանակին, ու շնորհավորել էր հայ ժողովրդին՝ ընտրության առիթով։

«Համոզիչ» հաղթանակի ֆոնին պաշտոնական շնորհավորական հեռագրի բացակայությունը ՌԴ նախագահի կողմից առնվազն անհասկանալի է, հատկապես, երբ Փաշինյանին իրար հերթ չտալով շնորհավորում են արևմտյան կառույցներն ու երկրները՝ ԱՄՆ Պետդեպը, Լիտվայի նախագահը, Վրաստանի վարչապետն ու Եվրոպական խորհրդի նախագահը: Երեկ Փաշինյանին ԵԱՏՄ գործընկերներից պաշտոնապես շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ:

Փաստորեն, ինչպես հայաստանյան նախորդ ընտրություններից հետո, այս անգամ ևս ՌԴ նախագահի աշխատակազմը Փաշինյանի հարցում ընտրել է ԿԸՀ պաշտոնական տվյալների հրապարակումից հետո շնորհավորելու մարտավարությունը, և միգուցե դրանում կա տրամաբանություն, քանի որ նախօրեից որոշ տեղամասերում սկսված վերահաշվարկի հետևանքով «Հայաստան» դաշինքի ստացած քվեներն էապես ավելանում են․․․

Վերադառնալով Պուտինի շնորհավորանքին՝ նշենք, որ ՌԴ նախագահը, ինչպես իր ներկայիս ԵԱՏՄ գործընկերներին, արտասահմանյան այլ գործընկերներին, այնպես էլ ՀՀ նախկին նախագահներին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է ընտրությունների անմիջապես հաջորդ օրը:

Պարզապես հիշեցնենք Նիկոլ Փաշինյանի իշխանությանը նախորդող շրջանի վերջին երկու ընտրությունները․ ՌԴ նախագահն ինչպես 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո է անմիջապես շնորհավորել Սերժ Սարգսյանին, այնպես էլ 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ կրկին Սերժ Սարգսյանը հաղթեց ու ապրիլի 3-ին ստացավ շնորհավորական հեռագիր:

Այս շրջանին նախորդող ընտրություններին ևս այսպես է եղել:

Շատ չհեռանանք՝ Իրանում հունիսի 18-ին անցկացված նախագահական ընտրություններից հետո՝ հաջորդ օրը, Վլադիմիր Պուտինը շնորհավորեց Էբրահիմ Ռաիսիին՝ շնորհավորական հեռագիր հղելով:

2020 թվականի օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններին հաջորդող օրը ՌԴ նախագահը շնորհավորեց նաև Ալեքսանդր Լուկաշենկոյին:

Մայիսի 26-ին Սիրիայում կայացած նախագահական ընտրություններից հետո ՌԴ նախագահն անմիջապես շնորհավորել էր նաև Բաշար ալ-Ասադին: Այսինքն՝ որևէ ղեկավարի դեպքում Պուտինի աշխատակազմը չի սպասում ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակմանը, իսկ Նիկոլ Փաշինյանի դեպքում Պուտինի աշխատակազմը նոր արարողակարգ է կիրառում:

Փաշինյան-Պուտին հարաբերություններում նման դրսևորումների պակաս չկա՝ բացի պատերազմական շրջանից ՀՀ և ՌԴ ղեկավարների միջև Փաշինյանի օրոք հեռախոսազրույցների, հեռագրերով փոխանակվելու հաճախականությունն իջած է զրոյի, բարձրաստիճան շփումները դաշնակից համարվող երկրների ղեկավարների միջև չափազանց քիչ են:

Ամփոփելով՝ կարող ենք ենթադրել, որ ռուսական պաշտոնական շնորհավորանքը ՀՀ-ում կայացած ընտրություններից հետո կլինի ԿԸՀ պաշտոնական տվյալների հրապարակումից հետո:

Դժվար չէ նթադրել նաև, որ սրանով ՌԴ նախագահը շեշտում է, որ Փաշինյանի հետ անձնական հարաբերություններ չկան, սիրալիրության որևէ դրսևորում չկա, հարաբերությունները կրում են ստիպված, պարտադիր, պաշտոնական բնույթ:

Ի տարբերություն ռուսական կողմի, չնայած կիրառված ահռելի վարչական ռեսուրսին, լծակներին, ընտրախախտումներին, արևմտյան լիդերներն անմիջապես շնորհավորելով՝ փորձում են լեգիտիմություն հաղորդել Նիկոլ Փաշինյանին՝ նրան դիրքավորելով՝ որպես ժողովրդավարական ղեկավար, աչք փակելով «մուրճի տիրակալի» սպառնալիքների, ապօրինությունների և բազմաթիվ այլ հակաժողովրդավարական դրսևորումների վրա»,-գրում է թերթը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ