24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանը ժողովրդի 26.49 տոկոսի վարչապետն է․ «Ժողովուրդ»

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո շարունակվում են տարատեսակ վերլուծությունները, թե, ի վերջո, ինչի հետ էր կապված ընտրություններում այսպիսի պատկերն ու գործող իշխանությունների վերարտադրությունը:

 

Խոսենք թվերի լեզվով. ընտրությունների չեն մասնակցել գրանցված ընտրողների 50.59%-ը։ Ընտրությունների արդյունքներում Նիկոլ Փաշինյանը ստացել է գրանցված ընտրողների քվեների 26.49%-ը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները՝ 12.91%-ը, փոշիացրել են իրենց ձայները 9.69%-ը։ Այս թվերն ինքնին խոսուն են. ստացվում է՝ ամբողջ ընտրողների միայն 26.49 տոկոսն է Նիկոլ Փաշինյանի ուժին ձայն տվել, սակայն նրանք մեծամասնություն են: Իրավիճակն առավել խորն է, երբ ուսումնասիրում ես տվյալները՝ ըստ տարածքների:

Երևանում ընտրության է մասնակցել 675 194 մարդ, որից 345 հազարը ձայն է տվել ՔՊ-ին, իսկ 92 940-ն էլ՝ «Հայաստան» դաշինքին: Երևանը միակ ընտրատարածքն է, որտեղ Նիկոլ Փաշինյանի ձայները չեն գերազանցել 50 տոկոսը: Նիկոլ Փաշինյանն ամենամեծ՝ 67.90 տոկոս ձայն ստացել է Տավուշի մարզում, ապա հաջորդում է Գեղարքունիքի մարզը՝ 66.26 տոկոս ձայնով, և Շիրակը՝ 65.11 ձայնով:

2019 թվականի տվյալների համաձայն՝ Գեղարքունիքում աղքատ է բնակչության 43.5 տոկոսը, իսկ Շիրակում՝ 48.4 տոկոսը: Այս երկու մարզերը Նիկոլ Փաշինյանին ամենից շատ ձայն տված տարածքներն են: Երևանում աղքատ է բնակչության 14.1 տոկոսը, որտեղ անգամ 50% ձայն չի հավաքել Փաշինյանը: Ամեն դեպքում անհրաժեշտ է ֆիքսել՝ Փաշինյանը ընտրվեց 26.49 տոկոսի կողմից»,-գրում է թերթը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ