24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ժողովուրդն իրապես ստամոքսի և կենցաղի գերին է դարձել․ «Հրապարակ»

«Ստիպված ենք արձանագրել, որ մեր հասարակությունն այնքան հասուն չէ և պատրաստ չէ, որպեսզի ընտրությունների միջոցով իշխանություն փոխի։ Եթե անգամ նման կորուստներից ու ձախողումներից հետո է վերարտադրվում իշխանությունը, ապա չկան այն իրավիճակն ու ներգործող հանգամանքները, որոնք կստիպեն անգրագետ ու անտեղյակ, անտարբեր ու անկիրթ մարդկանց գնալ և դեմ քվեարկել գործող իշխանություններին։

Եվ մենք ստիպված ենք արձանագրել, որ մեզանում կա ընդամենը 500 հազար քաղաքացի, որը գիտակցում է իր քվեի ուժը և պատրաստ է գնալ ու դեմ քվեարկել գործող իշխանություններին, մյուսները միշտ իշխանություններին են ընտրելու։ Ուստի պետք է ընդունենք՝ «Սերժ Սարգսյանը ճիշտ էր, մենք՝ սխալ»։

 

Մեր տիպի երկրներում ընտրությունները ո՛չ հանգուցալուծման են բերում, ո՛չ ներքաղաքական լարվածությունն են լիցքաթափում, ո՛չ պետական կառավարումը ձախողած, երկիրն աղետի հասցրած իշխանություններին են հեռացնում ասպարեզից։

Եթե մենք ուզում էինք պատերազմում պարտված իշխանություններին տուն ճանապարհել և ազատվել ռուսի ու թուրքի առաջ միաժամանակ նվաստացած, Ամերիկային ու Եվրոպային միաժամանակ քծնող, իր հասարակության վրա մատ թափ տվող, ատելություն ու պառակտում բերող անձից, պետք է դա անեինք նոյեմբերի 9-ից հետո՝ փողոցային հուժկու պայքարի ճանապարհով։

Բայց ստիպված ենք նաև արձանագրել, որ մեր ժողովուրդն իրապես ստամոքսի և կենցաղի գերին է դարձել՝ ո՛չ պատերազմն ու զոհերը, ո՛չ ապաշնորհ արտաքին ու ներքին քաղաքականությունը նրան ոտքի չեն հանում։ Նա իշխանությունների և իր վատ կյանքի, իշխանությունների և մեր անկման միջև կապը չի տեսնում։ Նրան առաջնորդում են պարզունակ էմոցիաներն ու սահուն խոսքը։ Ընդ որում՝ խոսքի թերություններն ու կեղծիքն անգամ չի նկատում»,-գրում է թերթը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ