23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2020

Վերջը կոլխոզում ժիվոյ մարդ կա՞

Վերջը կոլխոզում ժիվոյ մարդ կա՞, Քաշաթաղցիներին ինչ որ մեկը մարդավարի կասի՞, թե այդ մարդիկ ինչ անեն։ Քաշաթաղի վարչակազմը երեկ հայտարարություն տարածեց, որը ոչ հերքում, ոչ էլ հաստատում էր շրջկենտրոն Բերձորի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելը. միայն հասկացանք, որ դեռ քննարկում են։   Այն նույն Բերձորի հարցն է դեռ քննարկվում, որտեղով անցնում է Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհը։ Փաստորեն, նոյեմբերի […]

Երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում

Նոյեմբերի 26-ին, տեղական ժամանակով ժամը 04:45-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00:45-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.4 մագնիտուդով երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ կայքը, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժի զգացվածության վերաբերյալ ահազանգեր չկան։  

Ինչո՞վ է զբաղված դատախազությունը․ Ժողովուրդ

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով տեղեկություն տրամադրել, թե Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում հարուցված քրական գործերի շրջանակներում ինչ քայլեր են ձեռնարկվել, ինչ գործողություններ են իրականացվել, եւ, առհասարակ, այդ քրեական գործերի քննությունը որ փուլում է։ Հիշեցնենք՝ խոսքը ՀՀ գլխավոր դատախազության կողմից […]

Փաշինյանը հերթով չեզոքացնելու է բոլոր «անվստահելիներին», ովքեր կարող են թիկունքից հարվածել եւ միանալ իրեն անվստահություն հայտնելու գործընթացին․ Հրապարակ

«Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը երեկ մանդատը վայր դնելու դիմում ներկայացրեց՝ դեկտեմբերի 4-ից ստանձնում է Չինաստանում ՀՀ առեւտրային ներկայացուցչի պարտականությունները։ «Իմ քայլում» սա զարմանք է առաջացրել, փորձել են հասկանալ՝ ինչ բիզնես կապեր ունի նա Չինաստանում կամ երբվանից է դիվանագիտական գործին տիրապետում, որ իրենք չեն իմացել։ Գործընկերներից մեկն ասաց․ «Ինքը բաշարող տղա է․ մի մոռացեք՝ ՓՄՁ […]

Իշխանության մեջ շատերը հասկացել են, որ իրենց «գնացքը գնացել է», եւ պատրաստվում են ճիշտ պահին թռչել «գնացքից»․ Հրապարակ

Որքան էլ Նիկոլ Փաշինյանն աշխատանքի իմիտացիա ստեղծի՝ խորհրդակցություններ հրավիրելով, հաղորդագրություններ տարածելով, իշխանության տարբեր օղակներում շատերը հասկացել են, որ իրենց «գնացքը գնացել է», եւ պատրաստվում են ճիշտ պահին թռչել «գնացքից»։ Մի մասը երկիրը լքելու մասին է մտածում եւ արդեն բանակցում է վրաց իշխանությունների հետ՝ սահմանն անցնելու մասին։ Մյուսները երազում են պաշտոնից ծածուկ հեռանալու մասին, բայց վախենում […]

Փաշինյանը իշխանության գալուց հետո արագ կտրվել է իրականությունից, հիմա ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին և մանիպուլյացիաներ է անում․ Փաստ

«Մեզ մոտ, իհարկե, կա ներքաղաքական լարվածություն: Բայց ճշմարտությունն այն է, որ ընդդիմության կողմից հնչեցված կոչերը լայն տարածում չգտան հայ հանրության շրջանում»: Սրանք Նիկոլ Փաշինյանի խոսքերն են, որոնք քիչ է ասել, թե հերթական վրդովմունքի ու զայրույթի ալիք բարձրացրին հանրության շրջանում: Պատահական չէ, որ երեկ ողջ օրը մարդիկ բազմաթիվ հարցեր էին բարձրացնում, թե ինչ չափանիշներով է առաջնորդվում […]

Իշխանությունը ԱԱԾ-ին տեռորի ենթարկելով վերցրել ու հրապարակել է տեսանյութը

Թեև իշխանությունը հոգեվարքի մեջ է, նրա հեռանալը` անխուսափելի և մերձավոր ապագայի հարց է, ու այն ինչ հիմա կասեմ 18-երորդական նշանակության է, բայց` պետք է արձանագրվեն բոլոր այն իշխանազանցումները և իրավախախտումները, որոնք իշխանական խմբավորումը և նրա պարագլուխը թույլ են տվել և տալիս: Ուրեմն, բոլորդ տեսել եք կառավարական տանը տեղի ունեցած հայտնի տեսանյութը: Եկեք մի կողմ դնենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի