Ադրբեջանի խորհրդարանը կոչ է անում հեռացնել Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբից
Ադրբեջանի խորհրդարանն առաջարկել է, որ հանրապետության կառավարությունը դիմի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից Ֆրանսիային հետ կանչելու համար: Միլլի Մեջլիսը նաև կոչ է արել վերանայել Փարիզի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունները նախօրեին ընդունված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի պատճառով: Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը հաստատել է մի փաստաթուղթ` առաջարկելով իրենց երկրի կառավարությանը ճանաչել ԼՂՀ-ն: […]