24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչո՞վ է զբաղված դատախազությունը․ Ժողովուրդ

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով տեղեկություն տրամադրել, թե Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում հարուցված քրական գործերի շրջանակներում ինչ քայլեր են ձեռնարկվել, ինչ գործողություններ են իրականացվել, եւ, առհասարակ, այդ քրեական գործերի քննությունը որ փուլում է։

Հիշեցնենք՝ խոսքը ՀՀ գլխավոր դատախազության կողմից միջազգային ահաբեկչության, Ադրբեջանի զինուժի կողմից անօդաչու թռչող սարքեր օգտագործելու եւ այլ դեպքերով հարուցված քրեական գործերի մասին է:

Բանն այն է, որ մինչ մեր դատախազությունը գործեր է հարուցել, դեռ քննություն է անում, Ադրբեջանի իրավապահները գործի են անցել։ Օրերս հայտնի դարձավ, որ նախկին պաշտպանության նախարար, Արցախի հերոս, գեներալ Սեյրան Օհանյանի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում: Սա նշանակում է, որ նա չի կարող երկրից դուրս գալ, անգամ ոտքի հետ կապված բուժման խնդիրներով։ Իսկ ի՞նչ է անում հայկական կողմը. հենց այս հարցերի պատասխաններն է փորձել ստանալ պատգամավորը:

Օրաթերթի հետ զրույցում Թագուհի Թովմասյանը նշեց. «Ես սպասում եմ պատասխանների։ Ինձ շատ հետաքրքիր է՝ ադրբեջանական բարբարոս բանակի որ սպան է միջազգային իրավական դաշտում խնդիրների առջեւ կանգնել։ Իսկ եթե չի կանգնել, ինչո՞ւ։ Կարեւոր է, որ մենք հիմա իրավական հարձակման ենթարկենք Ադրբեջանին:

Որպես հիմնավորում, անշուշտ, պետք է ներկայացնենք պատերազմական հանցագործության տարբեր դրսեւորումներ»։ Պատգամավորը հավելեց, որ պետք է ։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ