09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Փաշինյանը հերթով չեզոքացնելու է բոլոր «անվստահելիներին», ովքեր կարող են թիկունքից հարվածել եւ միանալ իրեն անվստահություն հայտնելու գործընթացին․ Հրապարակ

«Իմ քայլի» պատգամավոր Վարազդատ Կարապետյանը երեկ մանդատը վայր դնելու դիմում ներկայացրեց՝ դեկտեմբերի 4-ից ստանձնում է Չինաստանում ՀՀ առեւտրային ներկայացուցչի պարտականությունները։

«Իմ քայլում» սա զարմանք է առաջացրել, փորձել են հասկանալ՝ ինչ բիզնես կապեր ունի նա Չինաստանում կամ երբվանից է դիվանագիտական գործին տիրապետում, որ իրենք չեն իմացել։ Գործընկերներից մեկն ասաց․ «Ինքը բաշարող տղա է․ մի մոռացեք՝ ՓՄՁ ԶԱԿ-ում է աշխատել, գիտի ոնց փող բերի»։

Բայց ոմանք կարծում են, որ Փաշինյանը հերթով չեզոքացնելու է բոլոր «անվստահելիներին», ովքեր կարող են թիկունքից հարվածել եւ միանալ իրեն անվստահություն հայտնելու գործընթացին։ Հիշեցնենք, որ Վարազդատ Կարապետյանը ՀՀԿ-ի իշխանության ներկայացուցիչներից էր, բայց հեղափոխությունից հինգ պակաս կողմնորոշվել էր, իսկ հոկտեմբերի 12-ին գրառում էր արել՝ հերոսացնելով Նիկոլ Փաշինյանի որդուն, որ իբրեւ թե ողջ զորքը փախել է, նա՝ ոչ։

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում։ 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ