Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի հատվածում ժամը 20:00-ի սահմաններում ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է հակառակորդի ԱԹՍ: Այս մասին հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Մեր իշխանության օրոք մենք չենք բանակցել բացի փաթեթայինից որևէ այլ տարբերակ, այդ թվում՝ փուլային: Հայկական կողմը միշտ դեմ է եղել փուլային տարբերակին եւ անկյունաքարը եղել է Արցախի կարգավիճակը, իսկ թե ինչ եղավ այս ընթացքում, դրան պետք է պատասխանենք ոչ թե մենք, այլ հարգելի նոր իշխանությունները, որոնք ասում էին՝ ինչ ուզում ենք՝ կբանակցենք, կսկսենք մեր զրոյական […]
Թշնամին դարձյալ հրետակոծեց Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով կա մեկ վիրավոր։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմը շարունակվում է։ Քաղաքացիական ենթակառուցվածքներն ու հանրային նշանակության օբյեկտները մնում են թշնամու նշանակետում։ Քիչ առաջ Ստեփանակերտում հնչել է օդային տագնապի ազդանշանը, որի ընթացքում 120 մմ ականանետի մի քանի հարված է հասցվել մայրաքաղաքի բնակելի թաղամասերին։ […]