Ըստ վստահելի աղբյուրի` ՔՊ կուսակցությունում վերջերս «ճամպրուկային» տրամադրություններ են տիրում, եւ կուսակցականների մի մասն ակտիվ փնտրտուքների մեջ է, թե որ թիմում ապաստանի: Ասում են, թե նրանք «զոնդաժ» են անում այլ կուսակցություններում ունեցած իրենց ծանոթ-բարեկամների միջոցով, սակայն հասկանալի պատճառներով նրանց առջեւ փակ են ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի դռները: Մեր աղբյուրի խոսքով` ՔՊ-ականների աչքները հիմնականում ԼՀԿ-ի դռանն […]
Արցախի պատերազմը, որն արդեն ընթանում է մոտ 40 օր, բավական ծանր եւ դաժան է իր տեսակով։ Շատ է խոսվել այս պատերազմի առանձնահատկություններից, իսկ դրա էական հանգամանքներից մեկն այս պատերազմում Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունն է. ըստ փաստական տվյալների եւ բազմաթիվ փորձագետների համոզման, պատերազմի սանձազերծման «քավորը» հենց Թուրքիան է։ Բացի այն, որ Թուրքիան զենք եւ զինամթերք է մատակարարում […]
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ արդեն միջազգային տարբեր կառույցների կողմից ապացուցված իրողությանը, որ Արցախի դեմ գործում են ահաբեկիչներ եւ ջիհադիստներ։ «Փաստ է այն, որ Արցախի դեմ կռվում են ահաբեկիչներ եւ ջիհադիստներ, նրանք կատարում են պատերազմական հանցագործություններ, նրանք պատրաստվում են իրենց ահաբեկչական գործողություններն իրականացնել այլ երկրներում»,- նշել էր Թաթոյանը։ Հիշեցնենք, որ […]
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ «դասալիք» պաշտոնյաների մասին հրապարակային հայտարարությունը միանշանակ չի ընդունվել Արցախում։ Այստեղ կարծում են, որ դրանով «թշնամի ենք ուրախացնում»։ Հիշեցնենք, որ նախօրեին նա հայտարարեց «Արցախի Հանրապետությունը լքած բարձր եւ ցածր օղակների պետական պաշտոնյաների դրսեւորած ամոթալի վարքագծի» մասին, որին հաջորդեցին մի խումբ փոխնախարարների ազատումները։ ԱՀ խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի կարծիքով, պաշտոնյաներին ազատելը […]
Հայաստանի սպառողական շուկայում այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, արձանագրվել է 0.5 տոկոս գնաճ: Այս մասին օրաթերթը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից: Մեզ հայտնի դարձավ, որ հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը թանկացել են 0.8 տոկոսով, ինչը, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, հիմնականում պայմանավորվել է մսամթերքի, կաթնամթերքի, բանջարեղենի, յուղերի, շաքարի եւ շաքարավազի 0.9-9.8 տոկոս գնաճով: Օրաթերթը […]
Կեսգիշերից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստ իրավիճակը։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԻ պետական ծառայությունից։ «Լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։ Մասնավորապես, ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին։ Տուժածների և ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են»,-ասված է հաղորդագրության մեջ:
Պաշտոնական հաղորդագրություն տարածեցինք, որ զուտ քաղաքացիների անվտանգությունից ելնելով` քաղաքացիների համար ժամանակավոր փակ կլինի Բերձորի ուղղությունը: Այսօր մենք, իհարկե, չեզոքացրել ենք այդ խմբին, բայց կարող է որոշակի վտանգ լինել, ուղղակի չենք ուզում ռիսկի ենթարկել: Արցախը Հայաստանի հետ կապող երկու-երեք այլ ճանապարհ կա, կարող եք օգտվել այդ ճանապարհներից: Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Twitter-ի իր էջում գրել է․ «Մեր տարածաշրջանում մեզ հարկավոր է փոխզիջումների վրա հիմնված խաղաղություն։ Իր կողմից Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը»։