23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2020

«Սփյուռքի հարգելի քույրեր և եղբայրներ բոլոր նախաձեռնությունները իրականացրեք տեղի դեսպանատների և դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սփյուռքի հարգելի քույրեր և եղբայրներ բոլոր նախաձեռնությունները իրականացրեք տեղի դեսպանատների և դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով։ Այդպես ավելի համակարգված է լինելու»։

Շուշին անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը. Արցախի նախագահի հատուկ շնորհակալությունը՝ Սեյրան Օհանյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Շուշի, հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, տեղում քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դեմ մեր պայքարի ռազմավարությունը:  «Պրոֆեսիոնալ զինվորականների և կամավորականների համատեղ ջանքերով ստեղծված պաշտպանական ամրությունները և տղաների վճռականությունը հույս են ներշնչում, որ բերդաքաղաքն անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը:  Շուշին իր հոգևոր և մշակութային արժեքներով ու ավանդույթներով, […]

Երևանի «Սուրմալու» մանրամեծածախ շուկայում հայտնաբերել են սննդամթերք՝ նախատեսված Ադրբեջանի համար

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, սննդի շղթայի կազմակերպություններում վերահսկողական գործունեություն իրականացնելիս, Երևանի «Սուրմալու» մանրամեծածախ շուկայում հայտնաբերել են սննդամթերք՝ նախատեսված Ադրբեջանի համար, հայտնում են ՍԱՏՄ-ից։ Այսպես. Ռուսաստանի Դաշնության Տուլչինկա ՍՊԸ-ի կողմից արտադրված 82,5 տոկոսանոց բուսայուղային սփրեդի խմբաքանակը նախատեսված է եղել հարևան երկիր ներմուծելու համար՝ ինչը վկայում է մակնշումը արտադրող կազմակերպության պիտակի վրա: Հայտնաբերված սփրեդի մի […]

Բագրատ սրբազանն օրհնում է զինվորներին, երգում նրանց համար /տեսանյութ/

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած, Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած, Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին, Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին, Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով, Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով, Իմ նո՜ր հայրենիք, Հըզո՜ր հայրենիք․․․

Արևելյան հատվածում հակառակորդը հետ է շպրտվել՝ մարտադաշտում թողնելով 1 զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա և մեծ քանակությամբ կենդանի ուժ. ՊԲ

Այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, թշնամական ուժերը արևելյան հատվածում զրահապատ մեքենաների կիրառմամբ ձեռնարկել են հարձակման փորձ, հայտնում են Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից: ՊԲ ստորաբաժանումների ու պահեստազորայինների գրագետ գործողությունների արդյունքում հակառակորդը, մարտադաշտում թողնելով 1 զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա և մեծ քանակությամբ կենդանի ուժ, հետ է շպրտվել: Օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ ՊԲ վերահսկողության ներքո:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի