Հայտնի է՝ ով կփոխարինի Զարուհի Բաթոյանին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը կազատվի պաշտոնից։ Sputnik Արմենիային հայտնի է, որ նրան փոխարինելու է ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։ Նա մեզ հետ զրույցում հայտնեց` իրեն առաջարկ եղել է զբաղեցնելու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը։ «Առաջարկին համաձայնել եմ»,–ասաց Առաքելյանը։ Հարցին, թե ե՞րբ կլինի նշանակումը, Առաքելյանը պատասխանեց` շուտով։