09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Արոյին հենց իր գեղցի շեֆը փուռը տվեց. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«10 օր առաջ հարձակվեցին Արարատ Միրզոյանի վրա եւ դաժան ծեծի ենթարկեցին նրան։ Դատապարտելի եւ անթույլատրելի էր այդ դեպքը։ Հենց այդ ժամանակ կոչ եմ արել դադարեցնել բռնությունները։

Բայց մինչեւ հիմա, համադրելով բոլոր փաստերը, վստահ եմ, որ Արոին հենց իր գեղցի շեֆը փուռը տվեց։

Այդ ո՞նց ստացվեց, որ երկրի 2-րդ մարդու անվտանգության ծառայությունը տեղյակ չէր, որ գազազած մարդիկ են շրջում այդտեղ։

Այդ ո՞նց ստացվեց, որ դավադիր ստահակը թռավ, իսկ ԱԺ խոսնակին ուղիղ եթերում տարան հենց գելի բերան։

Այդ ո՞նց ստացվեց, որ Արոն հենց կառավարական դաչա պիտի գնար այդ գիշերը մնալու։ Մի բունկեր էլ չգտա՞ն էդ մարդու համար։ Բարեկամի-ընկերոջ տանը մնալ չէ՞ր կարող նա։

Առողջություն Արարատին։ Շուտ ապաքինվիր, քեզ էլ լիքը հարցեր կան ուղղելու։

Սեփական հաստ կաշին փրկելու համար գերագույն ստահակը ունակ է ամեն ինչի։

Դուք մտածեք, թե հաջորդը ով՞ է փուռը գնալու կլինիկական անբարոյականի ձեռքերով։

#հողատու»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ