28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Նիկոլը թքած ունի ձեր վրա էլ, ձեր գերեզմանների վրա էլ, ձեր Ղարաբաղի վրա էլ․․․ Ոստիկանության կենտրոն բաժանմունքի պետ Արման Պապյանը հայհոյել եւ հարվածել է բերման ենթարկվածներին․ զոհված կապիտանի դուստր

Այսօր Հայաստանում տեղի ունեցավ միանգամից երկու հույժ կարեւոր դեպք.

1․ Գեներալ, գնդապետ Մովսես Հակոբյանը վերջնականապես պատռեց Փաշինյան Նիկոլի դավաճանական դիմակը եւ ներկայացրեց Եռատոնը պղծած Էռատոյի արկածները։

2․ Տեղի ունեցավ այն, ինչ վաղ թե ուշ պետք է լիներ։ Ժողովուրդը փակեց կենտրոնական փողոցները։ Պահանջը մեկն էր՝ ՀՀ վարչապետի աթոռից կառչաց Փաշինյանի Նիկոլի հրաժարականը։

Իսկ գիտեք, թե ի՞նչ տեղի ունեցավ։ Ոստիկանությունը բռնի ուժ կիրառելով բերման ենթարկեց խաղաղ ցույցի մասնակիցներին։ Իսկ թե ինչ եղավ ոստիկանական բաժանմունքում, շատերս լսել ենք 90-ականներից կամ տեսել ենք մաքսիմում Գոռ Վարդանյանի ֆիլմերում։

Ոստիկանության կենտրոն բաժանմունքի պետ Արման Պապյանը բառիս բուն իմաստով հայհոյանքներ հնչեցնելով բերման ենթարկվածների հասցեին՝ հարձակվել եւ սկսել է հարվածել։

Պատճառը մեկն է, տխրահռչակ Պապյան Արմանը թերեւս չընկալելով կամ չուզելով հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել, ցուցարարներին անվանում էր դավաճան և որ ամենակարևորն է, մեջբերում եմ վերը նշված էակի խոսքերը «Նիկոլը թքած ունի ձեր վրա էլ, ձեր գերեզմանների վրա էլ, ձեր Ղարաբաղի վրա էլ, գնացեք ոնց ուզում եք ապրեք»:

Եթե 2018-ին ոստիկանությունը ծառայեր օրենքին եւ թույլ չտար տեղի ունենար երկրում իշխանության զավթում, այսօր փողոց փակողներ չէին լինի եւ առավել ևս փողոց փակողներին ծեծոց օրենքը չհարգող, սեփական համազգեստը պղծող բարձրաստիճան ոստիկաններ։

Մի քանի օր առաջ մի ոստիկան հպարտ հայտարարեց, թե նա ծառայում է վարչապետին։ Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ այսօրվա տխրահռչակ անգրագետ ու մարդ ծեծող ոստիկանության մասին», – այս մասին գրում է արցախյան մերօրյա պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի դուստրը՝ Մարգարիտա Պետրոսյանը։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ