16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 20, 2020

Եթե ՀՀ առաջին նախագահը խոսի, իր սովորության համաձայն՝ չի կարող չբացահայտել հայ ժողովրդին պատճառված աղետի վերաբերյալ ողջ ճշմարտությունը. Խոսնակ

Այս օրերին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույցի բազմաթիվ առաջարկներ է ստանում հայաստանյան և արտասահմանյան լրատվամիջոցների կողմից, հայտնում է Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը։   «Հայցելով նրանց ներողամտությունը՝ հարկ ենք համարում նշել, որ կրքերի բորբոքման ներկա իրավիճակում, նախագահ Տեր-Պետրոսյանը չի ցանկանում մասնակից դառնալ պետականակործան լարվածության հետագա խորացմանը: Որովհետև, եթե ՀՀ առաջին նախագահը խոսի, իր սովորության համաձայն՝ չի կարող […]

Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար

Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Վաղարշակ Հարությունյանին նշանակել պաշտպանության նախարար», – ասված է նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրում:  Ավելի վաղ հայտնել էինք, որ Դավիթ Տոնոյանն ազատվել է աշխատանքից: Վաղարշակ Հարությունյանը մինչ այդ զբաղեցնում էր վարչապետի […]

Ստեղծված իրավիճակը կարիք ունի լիցքաթափման, ուզում եմ, որ իմ հեռանալն ընկալվի այդ տրամաբանության մեջ. Դավիթ Տոնոյան

ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնից ազատված Դավիթ Տոնոյանն ուղերձ է հղել, որում ասված է. «Հարգելի՛ հայրենակիցներ, զինակի՛ց ընկերներ Պաշտպանության նախարարությունում և գործադիր իշխանությունում տասնամյակների ծառայությունից հետո այսօր դադարեցնում եմ իմ պաշտոնավարումը պետական համակարգում: Անկեղծորեն կարծում եմ, որ այն բոլոր գաղափարները, որ կյանքի են կոչվել իմ պաշտոնավարման ժամանակահատվածում ծառայակից ընկերներիս ազնիվ ու նվիրված աշխատանքի արդյունքում, համեստ ներդրում ունեն […]

Հայաստանի միակ փրկությունը Նիկոլի հեռանալն է

Նիկոլը բոլորին “մատաղացու” կանի վարչապետի աթոռը պահելու համար Վարչապետի աթոռից կառչած Նիկոլն առաջ է տանում “Պատերազմում պարտվելու համար բոլորը մեղավոր են բացի ինձանից” օպերացիան…   Այլ կերպ չի կարելի մեկնաբանել նախարարների և այլ պաշտոնյաների հրաժարականների տարափը, որը կազմակերպված է հենց Նիկոլի կողմից…   Ազգադավ, թուրքին հող հաձնող և Ալիևի պարտադրած ղազագիրը ստորագրածն այս հրաժարականների բեմականացման […]

Դուք տարիներ շարունակ սրան ու սրա նման մի քանի ուրիշ տեսակների անվանել եք դերասան

Իր արտիստիզմով, դերասանական արվեստի բոլոր հմտություններով եւ մանավանդ մարմնի կառուցվածքով եւ հասակով օժտված, Մառլոն Բրանդոյին գերազանցող այս աստղը պահանջում էր լինել վարչապետի կողքին եւ դուք, շարքային քաղաքացիներդ՝ պետք է խոնարհաբար հնազանդվեք այդ կոչին… Արա, հիմա ձեզ եմ դիմում, նայողներիդ ու լայքողներիդ. Դուք տարիներ շարունակ սրան ու սրա նման մի քանի ուրիշ տեսակների անվանել եք դերասան։ […]

Երեք նոր նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնից ազատել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, աշխատանքի և սոցիալայան հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին և արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին։ Տոնոյանին կփոխարինի Վաղարշակ Հարությունյանը, Բաթոյանին` Մեսրոպ Առաքելյանը, Ցոլակյանին` Անդրանիկ Փիլոյանը։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ազատվել է աշխատանքից. Պաշտոնական

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ազատվել է պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Դավիթ Տոնոյանին ազատել պաշտպանության նախարարի պաշտոնից», – ասված է նախագահի հրամանագրում: Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարար էր նշանակվել 2018 թ. մայիսի 11-ին։

Այս ահավոր ծանր օրերին, ձեր միտքը բարձրացրեք երկինք՝ դեպի Քրիստոսին

Այս գրվածքը հատուկ Քրիստոնյաների համար է: Ասում եմ հատուկ, որովեհտև Քրիստոսին չհետևող մարդը սա չի կարող ընդունել: Ամեն ողբերգությունից հետո, մարդը պիտի սգո շրջան անցնի ու վերաիմաստավորի իր կյանքը: Մինչ մենք անցնում ենք այդ դժվար շրջանի միջով, պետք է հիշենք որ մենք անտեր չենք ու չնկնենք հուսահատության գիրկը: Ձեզանից ամեն մեկը պիտի իր լույսը փայլեցնի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի