20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այս ահավոր ծանր օրերին, ձեր միտքը բարձրացրեք երկինք՝ դեպի Քրիստոսին

Այս գրվածքը հատուկ Քրիստոնյաների համար է: Ասում եմ հատուկ, որովեհտև Քրիստոսին չհետևող մարդը սա չի կարող ընդունել: Ամեն ողբերգությունից հետո, մարդը պիտի սգո շրջան անցնի ու վերաիմաստավորի իր կյանքը: Մինչ մենք անցնում ենք այդ դժվար շրջանի միջով, պետք է հիշենք որ մենք անտեր չենք ու չնկնենք հուսահատության գիրկը:

Ձեզանից ամեն մեկը պիտի իր լույսը փայլեցնի մարդկանց առաջ, որպեսզի ամեն մեկը տեսնի որ մենք պատկանում ենք Քրիստոսին: Լույսը փայլեցնում են բարի գործերով, հոգատարությամբ ու կարեկցանկով (այլ ոչ թէ հայհոյելով, ատելով կամ հումորով հեգնելով): Հիշե՛ք, որ դուք սրբության էք կանչված անձամբ Քրիստոսի կողմից և նա ուժ, քաջություն և կարողություն է տալիս սուրբ կյանք ապրելու համար: Հիշե՛ք, որ դուք ստեղծված էք Աստծու կողմից մասնակցելու համար նրա Աստվածությանը:

Հիշեք, որ դուք կանչված էք Աստծու կողմից և կոչված էք Արքայական ժողովուրդ (Ա Պտ. 2:9): Հիշե՛ք, որ դուք երկնքում տուն ունեք, մշտական հայրենիք ունեք, ու այնտեղ գնում են ապաշխարության ճանապարհով: Հիշե՛ք, որ այս ամենի բանալին ապաշխարությունն է: Հուսահատությունը զգացմունք է, որ գալիս է չարից: Հույսն ու ողորմությունը նվերներ են, որ գալիս են Աստծուց:

Հուսահատությունը մեր փրկության թշնամին է: Դրա համար գրում եմ ձեզ, որ այս ահավոր ծանր օրերին, ձեր միտքը բարձրացնեք երկինք՝ դեպի Քրիստոսին: Հրաժարվեք ամեն կեղտոտ ու անմաքուր բաներից, հրաժարվեք իրար նկատմամբ ատելությունից ու տիրապետեք ձեր անձերին: Եթե բարկանում էլ էք, մեղք մի՛ գործեք ու «սատանային տեղ մի տվեք» (Եփ. 4:27): Ուրեմ մեր կոտրվածության մեջ, մեր հայացքը բարձրացնենք մեր Փրկչին, ով մեզ հույս է տալիս ու ապրելու կյանք:

Արմեն Հարեյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ