20 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Եթե ՀՀ առաջին նախագահը խոսի, իր սովորության համաձայն՝ չի կարող չբացահայտել հայ ժողովրդին պատճառված աղետի վերաբերյալ ողջ ճշմարտությունը. Խոսնակ

Այս օրերին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույցի բազմաթիվ առաջարկներ է ստանում հայաստանյան և արտասահմանյան լրատվամիջոցների կողմից, հայտնում է Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը։
 
«Հայցելով նրանց ներողամտությունը՝ հարկ ենք համարում նշել, որ կրքերի բորբոքման ներկա իրավիճակում, նախագահ Տեր-Պետրոսյանը չի ցանկանում մասնակից դառնալ պետականակործան լարվածության հետագա խորացմանը: Որովհետև, եթե ՀՀ առաջին նախագահը խոսի, իր սովորության համաձայն՝ չի կարող չբացահայտել հայ ժողովրդին պատճառված աղետի վերաբերյալ ողջ ճշմարտությունը: Իսկ հիմա ամենևին դրա պահը չէ: Պահի հրամայականը Հայաստանի և Արցախի ներքաղաքական իրավիճակի կայունացումն է, որի համար պատասխանատու են թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը», – նշել է Մուսինյանը:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ