22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

Սպանության եւ նման այլ սպառնալիքներ են ստացել «Իմ քայլի» 27 պատգամավորներ։Քրեական հեղինակություններ նորատուսցի Արա եւ Ալիկ Բանդուրյաններն ահաբեկում են․Mediaport Telegram

Քրեական հեղինակություններ նորատուսցի Արա եւ Ալիկ Բանդուրյաններն ահաբեկում են «Իմ քայլի» պատգամավորներին՝ սպառնալով, որ եթե նրանք մանդատից հրաժարվեն կամ Փաշինյանի դեմ խոսեն, ապա կոչնչացնեն ոչ միայն նրանց, այլեւ նրանց ընտանիքի անդամներին: Այս մասին հայտնում է Mediaport Telegram-ալիքը:

Այս պահի դրությամբ սպանության եւ նման այլ սպառնալիքներ են ստացել «Իմ քայլի» 27 պատգամավորներ: Առկա են ձայնագրություններ:

Օպերացիան համակարգում է «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը (շիշ բռնող):

Հիշեցնենք, որ քրեական հեղինակությունները վերջերս բանտից ազատվել են Սասուն Միքայելյանի եւ շիշ բռնողի ջանքերով ու երաշխավորությամբ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ