22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 12, 2020

Այս փաստաթղթով Ղարաբաղի հարցը ինչպես լուծված չէր, այնպես էլ լուծված չէ. ընդամենը ռազմական գործողության դադար է. Նիկոլ Փաշինյան

Ստորագրումից առաջ ինչո՞ւ չխորհրդակցեցի ժողովրդի հետ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հարց բարձրացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նրանց հետ խոսելու ժամանակ պետք է օբյեկտիվ իրավիճակը ներկայացնեի, դա նշանակում էր մանրամասներ հաղորդել նաև հակառակորդին, մեր 25 հազար զինվորին շրջափակելու մանրամասներ ներկայացնել նրանց: Խոսատացել եմ քննարկել Ղարաբաղի հարցի կարգավորման տարբերակները, իսկ այս փաստաթղթով հարցի բովանդակային լուծում նախատեսված չէ, ընդամենը […]

Պուտինը գնահատում է Էրդողանի կառուցողական մոտեցումը. նրբություններն ու տարաձայնությունները կկարգավորվեն. Կրեմլ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատում Թուրքիայի նախագահի կառուցողական մոտեցումը, ծագող նրբություններն ու տարաձայնությունները կլուծվեն երկխոսության ընթացքում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այդ մասին գրում է РИА Новости-ն: «Ի սկզբանե մենք ունեցել ենք տարբեր տեսակետներ… Ռուսաստանը, ՄԱԿ-ը, Միացյալ Նահանգները, համանախագահները համոզված են, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումը քաղաքական և դիվանագիտական […]

Նիկոլ Փաշինյանը մի նպատակով է եկել՝ ծախել բոլորիս հայրենիքը. ՀՀԿ-ական Աննա Մկրտչյան

Ցավում եմ, որ այսօր հայ զինվորին, հազարավոր զոհվածներին մեղադրում են դասալքության, չկռվելու մեջ. զինվորը քաջ է, երբ որ քաջ հրամանատար ունի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՅԴ գրասենյակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը: «Մեր նպատակը հայրենիքի փրկությունն է, կարողանանք այս մի փոքր կտոր հողի վրա փորձենք […]

«Մենք կորցնելու ոչինչ այլևս չունենք, մենք շարունակելու ենք այս պայքարը մինչև կարողանանք հույսի լույս վառել այս խավարում»․ Իշխան Սաղաթելյանի կոչը՝ ԱԱԾ մեկուսարանից

Սիրելի հայրենակիցներ, ԱԱԾ մեկուսարանից փոխանցում եմ, որ մեր պայքարը շարունակվում է՝ այն այլընտրանք չունի: Հայաստանի իշխանությունը զավթած անհայրենիքների խմբակը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշել է ամեն գնով լռեցնել Հայրենիքի կործանման դավադիր ծրագիրը ձախողել փորձող ցանկացածին: Բայց մենք կորցնելու ոչինչ այլևս չունենք, մենք շարունակելու ենք այս պայքարը մինչև կարողանանք հույսի լույս վառել այս խավարում: Մեր կամք անկոտրում […]

Երբ զինվորը չի կարող ազդել իրադարձությունների հետագա ընթացքի վրա, արդեն ոչ թե զինվորը հայրենիքի, այլ հայրենիքը պետք է զոհաբերությունների գնա հանուն զինվորի. Վարչապետ

Ըստ էության հրամանատարի ամենակարևոր գործառույթը զինվորի առաջ խնդիր դնելն է, որոնք ունեն մարտավարական կամ ռազմավարական նպատակ, և հրամանատարը դրանք առաջադրում է՝ հասկանալով, որ դրանց կատարումը կարող է հանգեցնել հանուն հայրենիքի զինվորի զոհվելու, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Պատերազմի առաջին օրերից հենց այդպիսի խնդիրներ եմ դրել ԶՈւ առաջ, բայց երբ իրավիճակ է ստեղծվում, […]

Եթե Ակնան տալիս են Ադրբեջանին, թող բանակցեն, որ Հադրութը մերը լինի. հադրութցիները Հադրութն են պահանջում

Հարդրութը միշտ էլ եղել է Արցախի կազմում, երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ ցույցի մասնակից Երազիկ Ավանեսայնը՝ մի շարք փաստեր մատնանշելով:  «Եթե Ակնան տալիս են Ադրբեջանին, թող բանակցեն, որ Հադրութը մերը լինի: Արցախի շահը մի տողով էլ չկա: Ու՞ր է մեր շահը՝ դա է մեր խնդիրը», – ասաց […]

Շուշիում հնչում է նամազը. նման սեւ էջ ես Ցեղասպանությունից հետո դժվարանում եմ արձանագրել. Լիլիթ Գալստյան

Արցախում իր սեւ գործը կտարած քաղաքական իշխանությունը որոշել է նաեւ Հայաստանում որդեգրել քաղաքական բռնաճնշումների քաղաքականություն՝ փորձելով լռեցնել մեզ, փորձելով հայ ժողովրդի վիրավորված արժանապատվությունը բռնության գործիքներով լռեցնել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՅԴ գրասենյակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը: «Իհարկե, մեզ լռեցնել չի հաջողվի, որովհետեւ մեզ հետ […]

Արցախի հյուսիսարեւելյան սահմանին ենք. Հայկ Մարության

Արցախի հյուսիսարեւելյան սահմանին ենք։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հրապարակելով լուսանկար: Նա գրել է. «Երեւան» ջոկատը եւ «Կարմիր բերետներ-5165» ջոկատը շարունակում են Պաշտպանության բանակի կազմում պահել իրենց վստահված մարտական դիրքերը»։

Քիչ առաջ ՀՅԴ գրասենյակից ԱԱԾ աշխատակիցները բերման ենթարկեցին Արծվիկ Մինասյանին եւ եւս մի քանի հոգու

Քիչ առաջ ՀՅԴ գրասենյակից ԱԱԾ աշխատակիցները բերման ենթարկեցին Արծվիկ Մինասյանին եւ եւս մի քանի հոգու: Նրանց մեջ էին նաեւ «Հայրենիք» կուսակցությունից Արսեն Բաբայանն ու «Ազգային օրակարգ» կուսակցությունից Արա Հակոբյանը: Նշենք, որ դրանից րոպեներ անց մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի մամուլի ասուլիսը: Ասուլիսի սկզբում ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը տեղեկացրեց, որ ասուլիսից առաջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՀոկտեմբերիԴեկտեմբերի