14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Երբ զինվորը չի կարող ազդել իրադարձությունների հետագա ընթացքի վրա, արդեն ոչ թե զինվորը հայրենիքի, այլ հայրենիքը պետք է զոհաբերությունների գնա հանուն զինվորի. Վարչապետ

Ըստ էության հրամանատարի ամենակարևոր գործառույթը զինվորի առաջ խնդիր դնելն է, որոնք ունեն մարտավարական կամ ռազմավարական նպատակ, և հրամանատարը դրանք առաջադրում է՝ հասկանալով, որ դրանց կատարումը կարող է հանգեցնել հանուն հայրենիքի զինվորի զոհվելու, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պատերազմի առաջին օրերից հենց այդպիսի խնդիրներ եմ դրել ԶՈւ առաջ, բայց երբ իրավիճակ է ստեղծվում, որ զինվորը չի կարող ազդել իրադարձությունների հետագա ընթացքի վրա, արդեն ոչ թե զինվորը հայրենիքի, այլ հայրենիքը պետք է զոհաբերությունների գնա հանուն զինվորի, հրամանատարը ոչ թե զոհվելու հրաման տա, այլ ինքը զոհվի հանուն զինվորի: Այդ գիտակցությամբ եմ ստորագրել փաստաթուղթը, հասկացել եմ, որ իմ զոհվելու հավանականությունը չափազանց մեծ է նաև ֆիզիկական իմաստով, բայց 25 հազար զինվորի կյանքն ավելի կարևոր է, կարծում եմ՝ նաև ձեզ համար», – ասաց նա:

Թե ինչու հրաժարական չտվեց, վարչապետը նշեց, որ դա կնշանակեր դասալքություն:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ