22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը մի նպատակով է եկել՝ ծախել բոլորիս հայրենիքը. ՀՀԿ-ական Աննա Մկրտչյան

Ցավում եմ, որ այսօր հայ զինվորին, հազարավոր զոհվածներին մեղադրում են դասալքության, չկռվելու մեջ. զինվորը քաջ է, երբ որ քաջ հրամանատար ունի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՅԴ գրասենյակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի մամուլի ասուլիսի ժամանակ նշեց

ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը:

«Մեր նպատակը հայրենիքի փրկությունն է, կարողանանք այս մի փոքր կտոր հողի վրա փորձենք մեղմել հումանիտար ճգնաժամը, գոհեկան, տնտեսական, բարոյական ճգնաժամը: Մի տարեք երկիրը բախումների: Մենք բախման գնացող քաղաքական ուժեր չենք:

Հանրապետության 3 մլն վարչապետներ, սփյուռք, ձեր թիկունքում միանձնյա ստորագրվել է կապիտուլյացիոն ստորացուցիչ նվաստատուցիչ, անարժանապատիվ, մեր հեռանկարը մթագնող մի հայտարարություն, որի իրավունքը նա չուներ: Եթե սրան ազգային դավաճանություն գնահատականը չտանք, ի՞նչ է»,-ասաց նա՝ նշելով, թե քաղաքական ճնշումներից չեն վախենում»,-ասաց նա:

ՀՀԿ-ից Աննա Մկրտչյանն էլ հավելեց, որ Հայաստանում տեղի է ունեցել պետական դավաճանություն. «Պետական դավաճանի սուբյեկտը հայտնի է, անունը Նիկոլ Փաշինյան: Նրա գործողությունները 2,5 տարվա ընթացքում բացառապես ուղղված են եղել հայ ժողովրդին, հայկական երկու պետականությունները մենակ թողնելուն բոլոր ոլորտներում՝ արտաքին ու ներքին քաղաքականությունից մինչեւ ռազմադաշտ, բանակցությունների տապալում, ցանկացած իրարամերժ հայտարարություն, դատարկ հայտարարություն, որն ուղղված էր հայ ժողովրդին հանգնեցնելու հայրենական պատերազմի առաջ, հայրենազրկելու եւ ծախելու մեր բոլորի հայրենիքը:

Ես չգիտեմ մի հայի, որը սառնասրտորեն նայում է, թե ինչպես է շուշեցին այրում իր տունը, որ չթողնի թուրքին, թե ինչպես է մեր վանահայրը Էջմիածին տեղափոխում զանգերը:

Եթե ձեզ թվում է, որ Երեւանում ապրելու ենք հանգիստ, ես ուզում եմ ձեզ հիասթափեցնել՝ Նիկոլ Փաշինյանը մեզ դրանից էլ է զրկելու: Ինքը մի նպատակով է եկել՝ ծախել բոլորիս հայրենիքը, ծախել հայ զինվորի արյունը, հայ գեներալի պատիվն ու արժանապատվությունը: 45 օրերի ընթացքում մեզ անդադար խաբել են: Տեղեկատվական տոտալ փակուղին, Արծրուն Հովհաննիսյանի նմանների խաղացնելով անընդհատ խոսում էին հաղթանակի մասին, բոլորիս միտքը ցանկացել են բթացնել: Ցանկացած սթափ խոսքը փորձել են լռեցնել խուճապի ու պետական դավաճնության անվան տակ: Իսկ վերջում մեզ ներկայացրել են կարմիր արյամբ ներկված քարտեզ, որտեղ մեր կորսված հայրենիքն է»:

Նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը դավաճանություն է կատարել ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի ինքնիշխան պետության վարչատարածքային միավորների հետ կապված:

«Եթե դուք այդ կետերը տեսնեք, կհասկանաք, որ դրանք մեկ ժամում գրված կամ բանակցված նյութեր չէին: Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե չի բանակցում, ինքը թաքուն, գիշերով փաստաթուղթ էր ստորագրում բոլորիս մեջքի հետեւում, վախկոտի պես: Ինքը հիմա փախած է, չգիտի ինչ ասի ժողովրդին: Ինքը այլեւս երբեք չի կարողանալու այս երկրում հանգիստ քայլել: Բայց ինքը դեռ ունի հնարավորություն՝ պետական դավաճանությունը գոնե մեզ հնարավորություն տալով մի քիչ ուղղել: Խոսքը հայրենազրկման մասին է, դավաճանության եւ քրեական օրենսդրությամբ պատժելի մի շարք արարքների մասին է:

Հայասպան թուրքն այսօր պլանավորել է հերթական ցեղասպանությունը, ցավոք դրա մեջ իրեն օգնում է ազգությամբ հայ Նիկոլ Փաշինյանը, «Իմ քայլը» խմբակցությունը»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ