08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Այս փաստաթղթով Ղարաբաղի հարցը ինչպես լուծված չէր, այնպես էլ լուծված չէ. ընդամենը ռազմական գործողության դադար է. Նիկոլ Փաշինյան

Ստորագրումից առաջ ինչո՞ւ չխորհրդակցեցի ժողովրդի հետ, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հարց բարձրացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նրանց հետ խոսելու ժամանակ պետք է օբյեկտիվ իրավիճակը ներկայացնեի, դա նշանակում էր մանրամասներ հաղորդել նաև հակառակորդին, մեր 25 հազար զինվորին շրջափակելու մանրամասներ ներկայացնել նրանց: Խոսատացել եմ քննարկել Ղարաբաղի հարցի կարգավորման տարբերակները, իսկ այս փաստաթղթով հարցի բովանդակային լուծում նախատեսված չէ, ընդամենը ռազմական գործողությունների դադար: Ղարաբաղի հարցը ինչպես լուծված չէր, այնպես էլ լուծված չէ. անելքները դեռ առջևում են», – մանրամասնեց վարչապետը:

Նրա խոսքով՝ դա կնշանակեր դժոխային պարտավորություն կատարելու առաքելությունը թողնել ուրիշի ուսերին, այն հույսով, որ կասեն վարչապետ Փաշինյանը հայրենասեր էր, այս թուղթը չստորագրեց, մյուսը դավաճան գտնվեց և գնաց նման ամոթալի քայլի:
 
«Նաև այն պատճառով, որ որոշումները պետք է կայացվեին ժամերի ընթացքում, հակառակ դեպքում թափանիվը կպպտվեր, որը այլևս հնարավոր չէր լինի կանգնեցնել», – ասաց Փաշինյանը:
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ