07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2020

Արցախի ՊԲ–ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 29 զինծառայողների անունները

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները Վարդանյան Հովիկ Արմենի, ծնվ. 1996թ. Գրիգորյան Հակոբ Ալբերտի, ծնվ. 2000թ.   Ստեփանյան Մհեր Տելիկի, ծնվ. 1969թ. Հայրապետյան Վարդան Խաչիկի, ծնվ. 1987թ. Մարտիրոսյան Կարեն Ձոնիկի, ծնվ. 1997թ. Կարապետյան Գոռ Հայկազի, ծնվ. 1994թ. Գալստյան Արման Արմենի, ծնվ. 2000թ. Զաքարյան Տիգրան Վահանի, ծնվ. 1988թ. Աֆրիկյան Վահագն Վանիկի, ծնվ. 1984թ. Բալբաբյան Սերգեյ […]

Ռազմաճակատում զոհվել է նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի 26-ամյա որդին, իսկ Գասպարյանը ծանր վիրավոր է

Հրապարակ–ի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան հայ-ադրբեջանական ծանր մարտերի ընթացքում զոհվել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի 26-ամյա որդին, իսկ Գասպարյանը ծանր վիրավորում է ստացել գլխի եւ մարմնի այլ հատվածներում: Նա գտնվում է հոսպիտալում, ԲՀԿ-ական պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը կայքին փոխանցել է, որ արդեն ավարտվել է վիրահատությունը, այլ մանրամասների պատգամավորը չի տիրապետում։  

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1465 դեպք, 13 մահ

Հայաստանում հոկտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ ընդհանուր 61 460 դեպք։ Մեկ օրում  դեպքերի թիվն ավելացել է 1465-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 47 541 (+422) մարդ, այս պահին բուժվում է 13 919-ը (+2400): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1370 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1056-ի (+10), իսկ այլ պատճառներով՝ 313 (+0): Մեկ օրում մահացել է 13 մարդ:

Իտալական Միլանը ճանաչել է Արցախի անկախությունը

Իտալիայի Միլան քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը և դատապարտել Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիան: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել քաղաքային խորհրդի անդամ Մաթեո Ֆորտեն: Քաղաքային խորհրդում Արցախի անկախության ճանաչման հրատապ միջնորդությունն ընդունվել է միաձայն: Միջնորդությամբ քաղաքային խորհուրդը հանձնարարել է Միլանի քաղաքապետին և քաղաքի գործադիր իշխանություններին՝ խնդրել Իտալիայի ազգային իշխանություններին ճանաչել Արցախի […]

Ալիեւը հույսը դրել է մաշելու մարտավարության վրա․ Հրապարակ

Պատերազմի առաջին օրվանից ռազմական փորձագետներն ասում էին, որ Ադրբեջանը շատ պարզ մարտավարություն է որդեգրել՝ մաշել, քայքայել մեր զինական ուժը՝ ներքաշելով տեւական ու ջլատող պատերազմի մեջ։ Այս ծրագիրը մշակողների հույսն այն է, որ մեր զինուժի ու ռազմական տեխնիկայի նկատմամբ գերազանցությունը մի օր զգացնել կտա, իսկ նոր զենք ու զինամթերք ձեռք բերել՝ պատերազմին զուգահեռ, բարդ է, ուստի […]

Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը

Ադրբեջանը շարունակում է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, խախտելով միջազգային կոնվենցիաների բոլոր դրույթները։ Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը, հատկապես լուսադեմին, թշնամին հրետանու կիրառմամբ ինտենսիվ կրակ է բացել Մարտունի քաղաքի և Կ.Շուկա բնակավայրի ուղղությամբ, իսկ առավոտյան` Բերդաշեն համայնքի ուղղությամբ։ Հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը։ Տուժածների և վնասների մասին […]

Լյուքսեմբուրգի խորհրդարանն ընդունել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող բանաձև

Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող բանաձև, հայտնում են ԱԳՆ-ից: Բանաձևում ասվում է. «Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը. Հաշվի առնելով, որ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանության վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև մահացու պայքարը շարունակվում է,  Արձանագրելով, որ Ադրբեջանը 2020թ, սեպտեմբերի 27-ին հարձակում է սկսել նպատակ ունենալով վերահսկողության տակ վերցնել Լեռանային Ղարաբաղը, […]

Եթե իրադրությունը վատթարանա, Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը կկատարեն իրենց պարտավորությունները․ Փաշինյան

Միացյալ Նահանգները և Ֆրանսիան պետք է աջակցեն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացմանն ուղղված Ռուսաստանի ջանքերին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը շվեյցարական RTS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Մենք մշտական խորհրդակցություններ ենք անցկացնում մեր ռուս գործընկերների հետ, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակում: Արդեն հստակ հայտարարություններ են եղել առ այն, որ եթե իրադրությունը վատթարանա, Ռուսաստանն ու ՀԱՊԸ-ը կկատարեն իրենց պարտավորությունները Հայաստանի նկատմամբ»,- նշել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի