06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2020

«Միջազգային հանրությունից իմ ակնկալիքը հստակ է՝ Լեռնային Ղարաբաղի պարագայում կիրառել անջատում հանուն փրկության սկզբունքը»․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է իր հարցազրույցը RTS հեռուստաընկերությանը․ «Լեռնային Ղարաբաղի ողջ պատմության ընթացքում, բնակչության 80 եւ ավելի տոկոսը եղել են հայեր եւ հիմա նրանք կանգնած են իրենց հայրենիքը, իրենց երկիրը, իրենց տունը, իրենց բնակավայրը կորցնելու վտանգի առաջ: Միջազգային հանրությունից իմ ակնկալիքը հստակ է՝ Լեռնային Ղարաբաղի պարագայում կիրառել անջատում հանուն փրկության սկզբունքը: Իմ […]

Սա ցույց է տալիս հակառակորդի բարբարոսության խորությունը. Մնացականյանը՝ հայ գերիներին սպանելու մասին

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն Ադրբեջանի Զինված ուժերի կողմից հայ գերիներին սպանելու դեպքը համարում է հակառակորդի բարբարոսության խորության ցուցադրումը: Այս մասին Մնացականյանն ասաց Հունաստանի Արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում: «Դա նորից ի ցույց է դնում բարբարոսության խորությունը և սա առաջին անգամը չէ: Նորից ի ցույց է դնում, որ Մենք ուղղակի պայքարում […]

Պատերազմի 20-րդ օրը շատ կարեւոր հարց է առաջանում՝ ո՞վ է Ադրբեջանը Մոսկվայի համար /տեսանյութ/

Հայոց ցեղասպանության թանգարանի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը մատնանշեց այն կարմիր գծերը, որոնք Արցախյան պատերազմի 20 օրերին հատվել են։ Դեմոյանի խոսքով՝ պատերազմի 20-րդ օրը միանշանակ պարզ է դառնում, որ Թուրքիան արդեն բացահայտ միջամտում է Հարավային Կովկասում ռազմաքաղաքական գործընթացներում Թուրք-ադրբեջանական դաշինքը պատերազմական գործողություններում ներառում է այնպիսի ուժերի, որոնց դեմ […]

«Հասցեական անդրադառնալ այն կողմին, որը խուսափում է հրադադարի պահպանման ռեժիմից». ՊՆ կոչը՝ միջազգային հանրությանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբին

ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին վերահաստատում է, որ ՀՀ ԶՈՒ և Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները պատրաստ են պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված հումանիտար հրադադարի պայմանները, ինչպես նաև կիրառել հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումները, հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Այս առումով հորդորում ենք միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, իրենց հայտարարություններում և կոչերում հասցեական […]

Պատերազմի (հաղթանակի) ապահովման հինգ պայմանների մասին. Դավիթ Անանյանի գրառումը

Հաղթում է նա, ով ցուցաբերում է զգուշություն և սպասում է հակառակորդի անզգուշությանը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊԵԿ նախկին ղեկավար Դավիթ Անանյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Սուն Ցզի, «Երկ ռազմարվեստի մասին» Պատերազմի (հաղթանակի) ապահովման հինգ պայմանների մասին․ 1․ հաղթում է նա, ով գիտի, թե երբ կարելի է կռվել, իսկ երբ չի կարելի. 2. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի