29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2020

Պատգամավոր Լուսինե Բադալյանը մեկնել է առաջնագիծ

ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ մեկնում է առաջնագիծ․ «Հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելու համար դիմիր քո զինկոմիսարիատ և հիշիր՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը Դու ես։ Հ.Գ. Մենք գնացինք , մենք չունենք զիջելու ՀԱՅՐԵՆԻՔ !!! լավ մնացեք, թիկունքն ամուր կպահեք ! Սիրում եմ բոլորիդ #հաղթելուենք»,- գրել է նա։

Մանվել Գրիգորյանն Արցախում է և համագործակցում է Արցախի բանակի հետ. Փաստաբան

168.am–ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորական միության նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանը  շարունակում է մնալ Արցախում։ «Մանվել Գրիգորյանը շարունակում է գտնվել Արցախում։ Նա համագործակցում է Արցախի բանակի հետ, այս պահին ավելին ասել չեմ կարող։ Կարող եմ միայն ասել, որ նրա ռազմական գիտելիքներն օգտագործվում են, նա իր բոլոր […]

Թավշյա իշխանավորներ, Հայաստանի նկամամբ իրականացվում է ագրեսիա, ինչո՞ւ չեք դիմում ՀԱՊԿ, ՌԴ իշխանություններին

Թուրքիայի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Վրաստանի (Հայաստանի՞…), ԵՄ, ՆԱՏՕ-ի անդամ երկրների իշխանությունները, յուրաքանչյուրն իր մասով, հլու-հնազանդ ու աներկբա կատարում են իրենց տերերի՝ անգլո-ամերիկյան գաղութարարների կողմից տրված հանձնարարականները… Սա ի պատասխան նրանց, ում համար անհասկանալի է Պոմպեոյի հայտարարությունը, Եվրոպայի կուրությունն ու խլությունը, Վրաստանի և Ուկրաինայի կեցվածքը, նաև… Հ.Գ. – ԹԱՎՇՅԱ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԱԳՐԵՍԻԱ, ԻՆՉՈ՞Ւ ՉԵՔ […]

Սիրելի, քաղաքացիներ, թիկունքից մի հարվածեք, այլ օգնեք մեզ՝ բժիշկներիս․ Արմեն Մուրադյան

Այսօր ունենք արձանագրված Covid19-ի նոր 1540 (39.1%) դեպք․ սիրելի, հարգելի քաղաքացիներ, թիկունքից մի հարվածեք այլ օգնեք մեզ՝ բժիշկներիս։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն մուրադյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Խնդրում եմ, հորդորում եմ խստագույնս պահպանեք հակահամաճարակային բոլոր կանոնները։ Յուրաքանչյուրդ կարող եք ջարդել Covid 19-ի տարածման շղթան, արեք դա հանուն բոլորիս առողջության, […]

«Որպես Հայաստանի նախկին նախագահ և Ձեր ընկեր». Սերժ Սարգսյանը դիմել է Դոնալդ Տուսկին

NEWS.am-ը Սերժ Սարգսյանից գրասենյակից հետաքրքրվեց, թե ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այս օրերին կապ պահպանո՞ւմ է եվրոպացի գործընկերների հետ` ներկայացնելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Գրասենյակից պատասխանեցին, որ Սերժ Սարգսյանը շարունակում է հնարավոր բոլոր ուղղություններով, այդ թվում` դիվանագիտական, իր գլխավորած քաղաքական ուժի հետ միասին անել առավելագույնը:   «Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի […]

«Անելիք շատ կա, արդյունքները՝ արդեն մոտ օրերին». Վիկտոր Սողոմոնյան

168․am–ը զրուցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ։ – Պարոն Սողոմոնյան, մեր տեղեկություններով, Նախագահ Քոչարյանը դեռ անցած շաբաթվանից Արցախում էր, ճի՞շտ է։ – Այո, ճիշտ է, բայց նախօրեին վերադարձել է Երևան։ – Ինչ-որ հատուկ նպատակո՞վ է վերադարձել։ Հարցնում եմ, որովետև անցած անգամ եկել էր հանդիպելու ՌԴ դեսպանի հետ ու հետո […]

Ստեփանակերտի հրթիռակոծությունից տուժել է 3 քաղաքացի. նրանց տեղափոխել են հիվանդանոց

Ստեփանակերտի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրթիռակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ, ավերվել են բնակարաններ, ինչպես նաև հարված է հասցվել տնտեսական նշանակության մեկ օբյեկտի: Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: «Գիշերվա ընթացքում հակառակորդը տարբեր զինատեսակներով ու կասետային ռումբերով հրթիռակոծել է կենտրոնական ու ծայրամասային մի քանի փողոց՝ զգալի վնաս հասցրել մարդկանց […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1540 դեպք, մահերի թիվն ավելացել է 11-ով

Հայաստանում հոկտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի՝ ընդհանուր 63 000 դեպք։ Մեկ օրում  դեպքերի թիվն ավելացել է 1540-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 47 925 (+384) մարդ, այս պահին բուժվում է 13 694-ը (+1145): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1381 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 1067-ի (+11), իսկ այլ պատճառներով՝ 314 (+0)  Մեկ օրում մահացել է 11 մարդ: 

Ռուսաստանի Դաշնության պարտավորությունները Հայաստանի հանդեպ. «Ժողովուրդ»

«Հայաստանի տարածքում ադրբեջանական ագրեսիայի ժամանակ մշտապես բարձաձայնվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դերը, որն իր անդամ երկրի վրա ագրեսիայի դեպքում պետք է համապատասխան արձագանք ցույց տա: Սակայն, բացի ՀԱՊԿ համաձայնագրում առկա պատավորություններից, Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի հանդեպ պարտավորություններ ունի նաեւ հայ-ռուսական պայմանագրով, որի շրջանակներում էլ Հայաստանում տեղակայված է ռուսական 102-րդ ռազմակայանը: Այն Հայաստանում ստեղծվել է 1994թ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված