29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2020

Հայտնվել են ինչ-որ մարդիկ, որոնք անիմաստ ոտնատակ են ընկնում, դրանց կանդրադառնանք հետո․ Իշխան Սաղաթելյան

Արտախորհրդարանական 16 կուսակցությունների հայտարարությունը, թե պետք է  հրատապ ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ՝ պետական հատուկ մարմին ստեղծել՝ լայն քննարկումների առիթ է դարձել։ Արտախորհրդարանական  ուժերին քննադատում են պատերազմական վիճակում նեղ քաղաքական շահեր հետապնդելու համար և մատնանշում, որ կա լեգիտիմ իշխանություն, և կարիք չկա այլ որևէ մարմնի ստեղծում։ NEWS.am-ի հետ զրույցում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նախ […]

Ինչի՞ համար է այս պատերազմը». Նիկոլ Փաշինյան

Այս պատերազմը Ղարաբաղի կարգավիճակի համար է, և այն կարող է լուծել կարգավիճակի հարցը, եթե հաջողություններ գրանցվեն պատերազմում, ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «1. Ինչի՞ համար է այս պատերազմը. Ղարաբաղի կարգավիճակի։ 2. Կարո՞ղ էինք խուսափել այս պատերազմից. այո, եթե հանձնեինք տարածքները եւ համաձայնեինք Ղարաբաղի անորոշ կարգավիճակին, անորոշ ժամանակով, հետագա կարգավիճակի ճշգրտման մեխանիզմի բացակայության պայմաններում։ […]

Առավոտյան թշնամական ուժերը վերսկսել են հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններում. Արցախի ՊՆ

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, ընդհանուր առմամբ, իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Առավոտյան, չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանը, թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակակետերը լռեցնելու համար դիմում են համարժեք գործողությունների՝ վերահսկողության տակ պահելով […]

Անկախ գեոպոլիտիկ շահերի բարդ կծիկից՝ հրադադարի բանալիները իրականում, միեւնույն է, Մոսկվայում են. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջին անգամ հումանիտար զինադադարը հռչակվեց Ռուսաստանի միջնորդությամբ։ Ավաղ, Ադրբեջանի պատճառով չպահպանվեց։ Երկրորդ անգամ հումանիտար զինադադարը հայտարարվեց Ֆրանսիայի ջանքերով։ Ավաղ, Ադրբեջանի պատճառով կրկին չպահպանվեց։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի նախատեսվող այցը ԱՄՆ կարող է կարեւոր լինել, բայց գերսպասելիքներ ունենալ պետք չէ։ ԱՄՆ-ն գործնական երկու բան կարող է […]

«Արցախի հանդեպ սանձազերծած թուրք-ադրբեջանականա-ահաբեկչական պատերազմը բացահայտեց, որ եվրոպական ցինիկ շահերը կուլ տվեցին վերամբարձ արժեքներին». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա է Եվրոպական Միության՝ բոլորիս հիասթափեցնող պահվածքի հիմնական պատճառը։ Մինչեւ տարեւերջ 10 միլիարդ խորանարդ մետր ԵՄ առաջին անգամ մուտք գործող ադրբեջանական գազն է։ Երկար ժամանակ այս սպառնալիքը հավասարակշռվում էր արժեհամակարգային հենք ունեցող ԵՄ-Հայաստան քաղաքական օրակարգով։     Ավաղ, Արցախի հանդեպ սանձազերծած թուրք-ադրբեջանականա-ահաբեկչական պատերազմը բացահայտեց, որ եվրոպական […]

Նպատակը հաղթանակի դափնիներին տիրանալը չէ, այլ օգտագործել մարդկանց պոտենցիալը՝ պետությունը փրկելու համար․ ՀՀԿ խոսնակ

Այս ժամանակաշրջանում կրավորական կեցվածք ընդունել և ասել՝ իշխանությունն է միակ պատասխանատուն, թող գնա ոնց ուզում է տակից դուրս գա, ճիշտ չէ։ Դրանով է պայմանավորված 16 կուսակցություններիի հայտարարությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով արտախորհրադարանական կուսակցությունների հայտարարությանը` ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին ստեղծելուն։ «Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունն իրենց […]

Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում. Ավելի արդյունավետ կլինի առաջ տանել ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման թեզը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր քաղաքագիտական շրջանակները քննարկում են «անջատում հանուն փրկության » հայեցակարգը։ Հարկ է իմանալ, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, հետեւաբար անջատվելու համար պետք է նախ եւ առաջ միացած լիներ։Արցախն իր անկախությունը 1991-ի սեպտեմբերի 2-ին հռչակել է ԽՍՀՄ-ից ու այդ թվում 1990-ի ապրիլին ընդունված […]

Արցախի ՊԲ-ն հայտնել է ևս 40 զոհված զինծառայողների անունները

ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողների ևս 40 անուն՝ Պահեստազորային Անտոնյան Վրույր Սիամանթոյի, ծնվ. 1977թ. Պահեստազորային Վարդանյան Հարություն Սամվելի, ծնվ. 1982թ. Ավետիսյան Հովհաննես Նիկոլայի, ծնվ. 1967թ. Խաչատրյան Արթուր Արարատի, ծնվ. 1992թ. Գրիգորյան Վանիկ Գրիգորի, ծնվ. 1971թ. Կոստանյան Գևորգ Արկադիի, ծնվ. 1996թ. Մարգարյան Համազասպ Վլադիկի, ծնվ. 1972թ. Խաչատրյան Վարդան Զորիկի, ծնվ. 1990թ. […]

Ամեն օր հարց եմ տալու». Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելիներս նորից մտածեք իսկ ինչ արեցիք դուք հենց այսօր հաղթանակի համար։ Ամեն մեկդ ամեն օր ինչ արեցիք հաղթանակի համար։ Ամեն օր հարց եմ տալու»: Վերոնշյալ գրառումից րոպեներ անց Արծրուն Հովհաննիսյանը ևս մեկ գրառում է կատարել. «Վերջին փամփուշտով էլ, վերջին բնագծում էլ, վերջին գրոհով էլ #Հաղթելուենք»,- գրել է նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի