12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Ստեփանակերտի հրթիռակոծությունից տուժել է 3 քաղաքացի. նրանց տեղափոխել են հիվանդանոց

Ստեփանակերտի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրթիռակոծությունից տուժել է 3 քաղաքացիական անձ, ավերվել են բնակարաններ, ինչպես նաև հարված է հասցվել տնտեսական նշանակության մեկ օբյեկտի:

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:

«Գիշերվա ընթացքում հակառակորդը տարբեր զինատեսակներով ու կասետային ռումբերով հրթիռակոծել է կենտրոնական ու ծայրամասային մի քանի փողոց՝ զգալի վնաս հասցրել մարդկանց սեփական ունեցվածքին, ավերել բնակարաններ: Նաև տնտեսական նշանակության մեկ օբյեկտի է հարված հասել»,- նշում են Արցախի ԱԻ ՊԾ-ից և հավելում, որ ընդհանուր վնասների չափը ճշտվում է: 

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն էլ «Տելեգրամ»-ի իր ալիքում Ստեփանակերտի գիշերային հրթիռակոծության հետևանքների վերաբերյալ տեսանյութ է հրապարակել: «Ստեփանակերտի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի կողմից 6 ծանր հրթիռով դիտավորյալ հարվածների հետևանքներն են»,- կից գրել է Բեգլարյանը:

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ