07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2020

«Կապիտան Արսեն Գաբրիելյանը շարքից հանել է թշնամական 12 տանկ ու մեր ուժերի օգտին վճռել մարտական մի շարք դրվագների ելքը». Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կապիտան Արսեն Գաբրիելյանը շարքից հանել է թշնամական 12 տանկ ու մեր ուժերի օգտին վճռել մարտական մի շարք դրվագների ելքը»։      

Տե՜ր, ողորմի՛ր մեզ, քանզի մենք մեր հույսը դրել ենք քեզ վրա

Աստծո ներկայության ու խնամքի ապացույցներ ենք հաճախ ուզում. Ստեփանակերտում հայտնաբերվել է 670 չպայթած ռումբ ու հրթիռ։ Օտար լրագրողներն են անգամ փաստում, որ Աստված պահապան է Հայ Ազգին և Արցախի բնակչությանը։ Այսօրվա ընթերցումից. “Տե՜ր, ողորմի՛ր մեզ, քանզի մենք մեր հույսը դրել ենք քեզ վրա: Անհավատների սերունդը կործանվեց, իսկ մեր փրկությունը նեղության ժամին քեզնից է գալու: 3 […]

Ստեփանակերտը հրթիռակոծվում է

Ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծում են Ստեփանակերտը, հայտնում է Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն։  Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ թիրախակետում քաղաքացիական ենթակառուցվածքներն են։   Զոհեր ու վիրավորներ, բարեբախտաբար, չկան։

«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի». Էդվարդ Նալբանդյան

2008-2018 թթ․ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը «Sputnik Армения» գործակալությանը հոդված է տրամադրել իր պաշտոնավարման տարիներին Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի մասին։ Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք թարգմանաբար։ Ադրբեջանը բանակցային գործընթացում տարիներ շարունակ զբաղեցրել է մաքսիմալիստական դիրքորոշում։ Կիսո՞ւմ էին արդյոք Բաքվի նման մոտեցումը ԵԱՀԿ Մինսկի համանախագահները։ Իհարկե ոչ։ «Բոլոր աշխատանքային փաստաթղթերը ենթադրել են հակամարտության փաթեթային լուծում» Համանախագահների առաջարկած […]

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին,  «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը: ԹԵՄԱ՝  Արցախյան պատերազմ. հայերի Ցեղասպանություն. թշնամու ձեռագիրը 100 տարի անց. հայրենազրկում. ունեցվածքի յուրացում:

Ահաբեկիչների հետ համագործակցության ճանապարհն Ադրբեջանը բացել է դեռ 1992-ին և այսօր էլ շարունակում է. Վաղարշակ Հարությունյան

Ադրբեջանա-թուրքական-ահաբեկչական ալյանսը փորձում է ապակողմնորոշել միջազգային հանրությանը՝ հավաստիացնելով, որ հակամարտության գոտում վարձկաններ չկան, չեն թիրաավորվում եկեղեցիներն ու քաղաքացիական օբյեկտները: Սակայն Ֆրանսիայի նախագահը, ռուսական կողմը և անգամ՝ ԱՄՆ պետքարտուղարը, վարձկանների ներգրավման համար քննադատեցին Թուրքիային, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը: Բանախոսն ընդգծեց՝ ահաբեկիչների հետ համագործակցության ճանապարհն Ադրբեջանը բացել է դեռ 1992 թվականին […]

Քիչ առաջ խոցվել է հակառակորդի հերթական ՍՈՒ-25 ինքնաթիռը

Մեր զորքերը հաջողությամբ կատարում են իրենց առջև դրված խնդիրները։ Քիչ առաջ տեղեկատվություն ստացանք, որ հակառակորդի հերթական ՍՈՒ-25 ինքնաթիռ է խոցվել, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանը: Ինչ վերաբերում է թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներին, ապա դրանք, բանախոսի հավաստմամբ, Ադրբեջանում հայտնվել են դեռևս հուլիս ամսվանից: «Դրանք ակտիվ ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել ՀՀ […]

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահության հարցն ակտիվ քննարկվում է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահության հարցն ակտիվ քննարկվում է, այսօր ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։  Բելառուսի նախագահի հետ հանդիպումից հետո նա նշել է, որ քննարկվել է ՀԱՊԿ առաջիկա գագաթնաժողովի օրակարգը, որը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին Մոսկվայում։  Ըստ Զասի՝ քննարկվել է ՀԱՊԿ տարածաշրջանում տիրող իրավիճակը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում, Ղրղզստանում և Բելառուսում։  «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ակտիվ քննարկում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի