11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Իտալական Միլանը ճանաչել է Արցախի անկախությունը

Իտալիայի Միլան քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը և դատապարտել Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիան: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել քաղաքային խորհրդի անդամ Մաթեո Ֆորտեն:

Քաղաքային խորհրդում Արցախի անկախության ճանաչման հրատապ միջնորդությունն ընդունվել է միաձայն: Միջնորդությամբ քաղաքային խորհուրդը հանձնարարել է Միլանի քաղաքապետին և քաղաքի գործադիր իշխանություններին՝ խնդրել Իտալիայի ազգային իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը: «Ճանաչումը կարող է հանգեցնել ոչ միայն արդարության վերականգնմանը, այլ վերջ դնել լռությանը, որը վաղուց դառնում է հանցագործության մեղսակցություն»,-ասված է քաղաքային խորհրդի որոշման մեջ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ