06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2020

Սմերչի հարվածից փշրված երազանքն ու վաղվա պայծառ լուսաբացը՝ Վիկտորիան

Ստեփանակերտցի Ալահվերդյանների ընտանիքի 4-րդ հաղթանակը, սմերչի հարվածից փշրված երազանքն ու վաղվա պայծառ լուսաբացը՝ Վիկտորիան։ Լուսանկարի հպարտ հայուհին արցախցի զինվորական Գայանեն է: Երբ սեպտեմբերի 27-ին Արցախում լսվեցին կրակոցները, ռմբակոծությունները Գայանեն առանց վարանելու հավաքեց իրերը, երեք երեխաներին և հղիության 38-րդ շաբաթում, ինքնուրույն վարելով մեքենան Ստեփանակերտից հասավ Երևան: Այս ընտանիքը արիության և ամուր կամքի խորհրդանիշ է։ Ինչու՞։ Պատերազմական […]

Տղամարդու նման մի անգամ կանգնեք․․․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում մեջբերում է արել Հրանտ Մաթեւոսյանի «Ծառերը» ստեղծագործությունից: «Մի անգամ ձեր գլխի հետ թող իրենց բռունցքն էլ ցավի, տեսնեմ մյուս անգամ կխփե՞ն, տղամարդու նման մի անգամ կանգնեք, թող ձեզ զոռով ծալեն, դուք մի կոտրվեք, թող ձեզ զոռով կոտրեն – մյուս անգամ տեսնեմ կկոտրե՞ն, կծալե՞ն, կմոտենա՞ն»,-գրել է նա:  

«Վախի ազդեցության տակ է եղել». աղմկահարույց տեսանյութի Ազնիվն իրոք գերեվարվել է. ԱԱԾ

ՀՀ քաղաքացի Ազնիվ Բաղդասարյանը հոկտեմբերի 7-ին գերեվարվել է ադրբեջանցիների կողմից։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին Ազգային անվտանգության ծառայությունից։ Հոկտեմբերի 7-ին ադրբեջանական լրատվամիջոցներում մի տեսանյութ էր հայտնվել, որտեղ Ադրբեջանի «շատ բարի» զինվորականները իբր հեշտ ու հանգիստ ընդունում են Արցախի գյուղերից մեկում մնացած Ազնիվ Բաղդասարյանին։ Ադրբեջանցիների ներկայացրած և ակնհայտորեն կեղծ տեսանյութը մեծ աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում, քանի […]

Սահմանում ձեզ սպասում են առավել, քան երբևէ. Արցախի նախագահը խրամատից դիմել է ժողովրդին (Տեսանյութ)

Քիչ առաջ եմ վերադարձել առաջնագծից, Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա նաև ավելացրել է, որ տղաների հետ հանդիպումից հետո որոշել է Աղդամի մատույցներից՝ հակառակորդից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, հատուկ տեսաուղերձով դիմել մեր ժողովրդին:  «Այն ներկայացնում եմ հավատով, որ բոլորդ մեկ մարդու նման կհետևեք կոչիս, և Աստծո զորությամբ ու […]

«Պետք է Վրաստանին հստակ բացատրենք, որ անհրաժեշտության դեպքում իր օդային տարածքով պետք է ուժեր և միջոցներ ուղարկվեն Հայաստան». Զատուլին

ՌԴ պետդումայի՝ ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հարցով  հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Լուրերի ազգային ծառայության» հետ զրույցում թվարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքի տարբերակները: Ինչպես նշում է «ՌԻԱ նովոստի»-ն, Զատուլինի խոսքով՝ հենց Ադրբեջանը և Թուրքիան են խաթարել խաղաղությունը տարածաշրջանում, որպեսզի հասնեն ռազմական ռևանշի, այդ պատճառով նրանց պետք է […]

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի հայտարարությունը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի հայտարարությունը, թե Հայաստանը Գաբալայի և Քյուրդամիրի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել։ «Դա հերթական ապատեղեկատվությունն է, որը նպատակ ունի ներքաշել Հայաստանը ռազմական գործողությունների մեջ», – ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։  

Առաջնագծի ինժիներական կառույցները արդեն 25 օր է՝ հրետանային, հրթիռային, ավիացիայի ինտենսիվ հարվածների տակ են։ Կոնկրետ բոյ են տալիս

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առաջնագծի ինժիներական կառույցները արդեն 25 օր է՝ հրետանային, հրթիռային, ավիացիայի ինտենսիվ հարվածների տակ են։ Կոնկրետ բոյ են տալիս։ Ճիշտ է՝ դրանք մասամբ վնասվել են, սակայն իրենց պաշտպանական ֆունկցիան շարունակում են իրականացնել։ Առաջնագծի ինժիներական տարբեր նշանակության ենթակառուցվածքներին ժամանակին շատ եմ անդրադարձել, իրենց խնդիրը այս պատերազմում լուծել են»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի