25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2020

ԼՂ հակամարտությունը ունի մեկ լուծում` Արցախի անկախության միջազգային ճանաչումը. Ալֆրեդ Մորիս դե Զայաս

ՄԱԿ-ի նախկին անկախ փորձագետ Ալֆրեդ Մորիս դե Զայասի համոզմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ունի մեկ լուծում` Արցախի անկախության միջազգային ճանաչումը: Ալֆրեդ Մորիս դե Զայասն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում: «Լեռնային Ղարաբաղի ողբերգությունը միայն մեկ լուծում ունի` Արցախի անկախության միջազգային ճանաչումը` այնպես, ինչպես Սլովենիայի, Խորվաթիայի, Բոսնիայի, Կոսովոյի դեպքում»,- գրել է Ալֆրեդ Մորիս դե Զայասը:

Դաժանագույն պատերազմ է. առավոտից երեկո խփում են, բայց երկաթի պես կանգնած են մեր տղաները. Պարգև սրբազան

ՀՀ կառավարությունը տեսանյութ է հրապարակել Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ զրույցից։ Պարգեւ սրբազանը նշում է, որ աղոթքը կարեւորագույն նշանակություն ունի. «Ինչպես սնունդը մարմնի համար, աղոթքն էլ սնունդ՝ հոգու համար։ Եկեղեցում ամեն օր կատարվում է ժամերգություններ՝ գիշերային, առավոտյան, երեկոյան։ Քանի որ մեզ մոտ պատերազմական վիճակ է, մենք բոլոր ժամերգություններն ենք անում։ Հսկողություն ենք սահմանում, […]

Բաքուն պայմաններ կդնի Արցախում դիտորդներ տեղակայելու դեպքում․ Ալիև

Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը չի մերժում դիտորդների և խաղաղապահների տեղակայումը Արցախում։ Միաժամանակ նա հայտարարել է, որ այդ դեպքում Բաքուն առաջ կքաշի իր պայմանները։ Նա նաև հայտարարել է, որ մերժում է Արցախում հանրաքվե անցկացնելու հնարավորությունը։

«Դու ժպտացիր, դու պարեցիր, դու կրթվեցիր, աշխարհով մեկ պտտվեցիր, բայց պինդ կանգնեցիր քո երկրի հողին․․․»․ Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ ու դա եղավ քո’ շնորհիվ։ Դո’ւ կանգնեցիր մինչեւ վերջ։ Դու ժպտացիր, դու պարեցիր, դու կրթվեցիր, աշխարհով մեկ պտտվեցիր, բայց պինդ կանգնեցիր քո երկրի հողին։ Դո՛ւ չընկրկեցիր թշնամու սարսափազդու զենքերի առաջ։ Դո’ւ չհավատացիր թուլամորթներին ու չսասանվեցիր դավաճանների հարվածներից։ ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ ու […]

Ալիևը չի բացառել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը Մոսկվայում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը Մոսկվայում։ Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին։ Իսկ ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ Ալիևը հայտարարել է, որ ՌԴ նախագահի կողմից հրավեր չի ստացել՝ այցելելու ՌԴ և քննարկելու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Հակամարտության կարգավորմանը մասնակցելու, ինչ-որ միջնորդ լինելու համար պետք է երկու կողմերի համաձայնությունը»․ Պեսկով

Կրեմլում ափսոսանքով արձանագրում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չեն պահպանում Ղարաբաղի վերաբերյալ մոսկովյան պայմանավորվածությունները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Առայժմ իսկապես չի կարելի արձանագրել, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները հրադադարի, հումանիտար զինադադարի մասին պահպանվում են։ Ցավոք, դրանք խախտվում են կողմերի կողմից»,-ասել է Պեսկովը ՝ մեկնաբանելով […]

Արցախյան օրակարգ. աստված եւ պատերազմ. Րաֆֆի Հովհաննիսյանի հոդվածը՝ New York Post-ում

ՀՀ առաջին արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը հոկտեմբերի 21-ին հոդված է հրպարակել New York Post  պարբերականում, որը վերնագրված է «Թուրքիան նոր գազանություններ է իրականացնում հայերի նկատմամբ»: Ստորեւ ներկայացնում ենք հոցվածի հայերեն թարգմանությունը. «Աշխարհի հեռավոր մի անկյունում` չճանաչված հանրապետությունում, որը շատ քարտեզների վրա չես գտնի, երկու շաբաթ առաջ եկեղեցի է ռմբակոծվել։ Հայկական եւ ադրբեջանական ուժերն այժմ անդադրում […]

Մարտի դաշտում իր պարտքը կատարելիս զոհվել է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի բժիշկ Նարեկ Մեսրոպյանը

Արցախում զոհվել է Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի կլինիկական օրդինատոր Նարեկ Մեսրոպյանը, որն իր պարտքն էր կատարում մարտի դաշտում: Այս մասին հայտնում է հիվանդանոցի ֆեյսբուքյան էջը: «Միքայելյան համալսարանական հիվանդանոցի ողջ անձնակազմը ցավակցություն է հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին: Հավերժ հիշատակ և խոնարհում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Իշխանությունները պարտավոր են համախմբել Հայրենիքի և Սփյուռքի բոլոր ուժերին, օգտագործելով ինչպես իշխանամետ, այնպես և ընդիմադիր դաշտի բոլոր ուժերի ռեսուրսները․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

Վերջին շաբաթներին մեր ժողովրդի նկատմամբ ադրբեջանա-թուրքական ուժերի սանձազերծած պատերազմական գործողությունների ընթացքում ի թիվս այլ իրողությունների, վերաբացահայտվեցին կարևորագույն երկուսը․ առաջին՝ Հայոց բանակի և ժողովրդի անպարտելի հերոսական ոգին և երկրորդ՝ Հայաստանի, ինչպես և տարածաշրջանի անվտանգության համատեքստում Ռուսաստանի անփոխարինելի դերակատարությունը: Ստեղծված կացության մեջ կենսականորեն անհրաժեշտ է առավելագույնս շուտ հասնել հրադադարի ռեժիմի պահպանմանը, մարդկային թանկ՝ նոր կորուստների կանխմանը և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի