26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սմերչի հարվածից փշրված երազանքն ու վաղվա պայծառ լուսաբացը՝ Վիկտորիան

Ստեփանակերտցի Ալահվերդյանների ընտանիքի 4-րդ հաղթանակը, սմերչի հարվածից փշրված երազանքն ու վաղվա պայծառ լուսաբացը՝ Վիկտորիան։

Լուսանկարի հպարտ հայուհին արցախցի զինվորական Գայանեն է: Երբ սեպտեմբերի 27-ին Արցախում լսվեցին կրակոցները, ռմբակոծությունները Գայանեն առանց վարանելու հավաքեց իրերը, երեք երեխաներին և հղիության 38-րդ շաբաթում, ինքնուրույն վարելով մեքենան Ստեփանակերտից հասավ Երևան:

Այս ընտանիքը արիության և ամուր կամքի խորհրդանիշ է։

Ինչու՞։

Պատերազմական օրերին համացանցում լուսանկար հայտնվեց ՝ Ստեփանակերտի բնակարաններից մեկում հայտնված սմերչը։ Արցախից հարևանները լուսանկարել էին Գայանեի սեփական բնակարանի պատշգամբը՝ սմերչի հարվածից փլված տանիքով։ Թվում էր, թե տարիներ շարունակ կառուցած, ստեղծած բնակարանի նման պատկերը ընկճելու էր Գայանեին, բայց նրա պատասխանը հետևյալն էր․ «Միևնույնն է մենք կառուցելու ու շենացնելու ենք ոչ միայն Ստեփանակերտը, այլ ողջ Արցախը, որքան ուզում են թող խփեն»: «Շենգավիթ» ԲԿ֊ում, մանկաբարձ֊գինեկոլոգ Մարգո Մարտիրոսյանի օգնությամբ Գայանեն լույս աշխարհ բերեց իր 4-րդ երեխային։ Նա ծնվեց խորհրդանշական զինադադարի օրը, չնայած, որ այն չպահպանվեց թշնամու կողմից, բայց այնուամենայնիվ Գայանեի մյուս երեխաները որոշեցին քույրիկին անվանակոչեն Վիկտորիա՝ հաղթանակ:

Վստահ ենք, որ Վիկտորիան հաղթանակ և խաղաղություն կբերի բոլորիս, իսկ հերոս մայրիկի օրինակը վառ ապացույց հայ կնոջ անկոտրում կամքի, հավատքի և խիզախության վառ օրինակ։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ