22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2020

Ռուսական կողմի նախաձեռնությամբ Սերժ Սարգսյանն ընդունել է դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Երեկ ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ ՀՀԿ նախագահ, Հայաստանի Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղաադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ծավալված լայնամասշտաբ ռազմական գործողություններն ու էսկալացիան:   Դրա հետ կապված՝ նախագահ Սարգսյանը դեսպանին տեղեկացրել է ՀՀԿ-ի կողմից ներքաղաքական օրակարգի սառեցման ու համազգային կոնսոլիդացիայի մասին: […]

Դեն Բիլզերյանը 250 հազար դոլար է փոխանցել Համահայկական հիմնադրամին՝ Արցախի կարիքների համար

Ամերիկահայ Դեն Բիլզերյանը 250 հազար դոլար է փոխանցել Համահայկական հիմնադրամին։ Նվիրատվությունը USArmenia-ի ուղիղ եթերում կատարեց Բիլզերյան ընտանիքը։ Հիշեցնենք, Դեն Բիլզերյանը եւ նրա եղբայրը 2018թ  Հայաստանում էին՝ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի հրավերով: Նրանք ՀՀ քաղաքացիություն ստացան: 

Հրատապ. Բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինվորականի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք /տեսանյութ/

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և արդյունավետ պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական համակցված գործողությունների արդյունքում բացահայտել է նախկինում բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանության դեպք: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության […]

Ադրբեջանցի զինվորների մոտ ներարկիչներ են եղել /տեսանյութ/

«Ադրբեջանցի զինվորների բոլոր այն դիակները, որոնք հայտնվել են հայկական տարածքում, գրեթե բոլորի գրպանում եղել են ներարկիչներ։ Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը իր զինվորներին թմրեցված վիճակում է պատերազմ ուղարկում, սա ռազմական հանցագործություն է»,- լրագրողներին ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի զոհերի մեծ մասը Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են։ […]

Գերագույն հոգևոր խորհուրդը որոշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջոցներից «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցել կես միլիոն ԱՄՆ դոլար

Սեպտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Մինչ օրակարգի հարցերի քննությունը Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ աղոթք բարձրացվեց հայրենիքի սահմանների պաշտպանության համար զոհված հայորդիների հոգիների հանգստության համար։ Ժողովին անդրադարձ կատարվեց Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակում Արցախի ժողովրդի և հայոց բանակի աջակցությանն ուղղված՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված