22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հոկտեմբերի 2020

«Ադրբեջանը լրատվամիջոցների մեր գործընկերներին միտումնավոր է թիրախավորել»․ Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանը լրատվամիջոցների մեր գործընկերներին միտումնավոր է թիրախավորել։ Նշեմ, որ այսօր Արցախի Մարտունի քաղաքում հրետակոծման են ենթարկվել լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչներ, այդ թվում՝ արտասահմանցի Le monde-ի 2 օպերատորները։ Այն, ինչ տեղի է ունեցել Մարտունի քաղաքում այդ պահին դիտարկվում էր նաև ադրբեջանական ԱԹՍ-ների միջոցով։ ԶԼՄ-ների ներկայացուցիչները հատուկ տարբերանշաններով էին, նկատելի […]

Այսքանից հետո կա՞ մեկը, ով դեռ մտածում է բանակցության սեղանին տեսնել թուրքերին. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսքանից հետո կա՞ մեկը, ով դեռ մտածում է բանակցության սեղանին տեսնել թուրքերին։ Պուտինը, Մակրոնը և Թրամփը կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում , իսկ էրդողանը թուրքական խորհրդարանում քիչ առաջ հայտարարում է թե ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նման ջանքերն անընդունելի են։ Եվ այսքանից […]

Մակրոնը հայտարարել է Ղարաբաղյան մարտերին սիրիացի իսլամիստների մասնակցության մասին

Ֆրանսիան տեղեկություններ ունի այն մասին, որ սիրիացի իսլամիստները մասնակցում են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Մակրոնը նշել է նաև, որ մտադիր է ինքնաթիռ ուղարկել Ղարաբաղում հրթիռակոծության հետևանքով վիրավորված «Le Monde» թերթի լրագրողների հետևից:

Էրդողանը բաց տեքստով հաստատեց, որ սկսված պատերազմի հրահրողը Ադրբեջանն է. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Էրդողանը, քննադատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հրադադարի և բանակցային գործընթացին վերադառնալու կոչերի համար, ոչ միայն ուղղակիորեն հաստատեց Թուրքիայի ներգրավվածությունն ու շահագրգռվածությունը Արցախում ընթացող պատերազմի մեջ, այլև ևս մեկ կարևոր հանգամանք ընգծեց: Էրդողանը բաց տեքստով հաստատեց, որ սկսված պատերազմի հրահրողը Ադրբեջանն է, պնդելով, թե բանակցություններն անարդյունք […]

21 րդ դարի հայոց բանակը թուրքի մաման պիտի լացացնի. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «6ԱԹՍ,  3ինքնաթիռ, 2ուղղաթիռ վերջին մի քանի ժամում… Հաղթելու ենք… Օդում ու ցամաքում ,համայն հայոց աշխարհում այսօր իշխանությունը մեր հզոր բանակն է, ռազմական ղեկավարությունը,մեր գրագետ զինվորն ու հրամանատարը… 21 րդ դարի հայոց բանակը թուրքի մաման պիտի լացացնի… Հաղթելու ենք, չկասկածեք… Ձեր ցավը տանեմ, տղերք… Հաղթելու […]

«Սերժ Սարգսյանը պատերազմի առաջին օրվանից բոլոր ուղղություններով ակտիվ աշխատում է». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ. news.am

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից NEWS.am-ը հետաքրքրվել է երեկ երեկոյան Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի եւ Սերժ Սարգսյանի հանդիպման մասին: «Այլ մանրամասներ, քան հրապարակվել է, չեմ կարող ներկայացնել»,- ասաց գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը, նշելով, որ հանդիպումը կայացել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակում եւ վերահաստատելով, որ այն տեղի է ունեցել ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ: Հարցին, […]

Էրդողանը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ԼՂ-ում կրակի դադարեցման վերաբերյալ կոչերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵԱՀԿ Մինսկի խմբին քննադատել է Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման կոչեր անելու համար և դա «անթույլատրելի քայլ» է որակել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Ֆրանսիայից կազմված Մինսկի խումբն արդեն 30 տարի չի կարողանում լուծել ղարաբաղյան հարցը: Իսկ այժմ փորձում է տեղի ունեցող բացասական իրադարձությունների ֆոնին դեպի զինադադար տանող ուղի գտնել, ինչն անընդունելի […]

Ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում, առանց նախապայմանների վերադարձ բանակցային սեղանի շուրջ. Պուտինը, Մակրոնը և Թրամփը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Լեռնային Ղարաբաղի հարցով, հաղորդում է tass.ru-ն։ Պուտինը, Մակրոնը և Թրամփը կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Նախագահները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել առանց նախապայմանների վերսկսել Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները: «Մենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ […]

Ադրբեջանական 3 արկ ընկել է Իրանի տարածքում․ մեկ երեխա վիրավորվել է

Իրանական Anaj գործակալությունը հայտնել է, որ երեք արկ է ընկել Խոդաֆարին շրջանում։ Արկերի ընկնելու հետևանքով վիրավորում է ստացել մեկ երեխա, վնասվել է 6 տուն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնական Թեհրանը զգուշացրել էր, որ հակամարտության գոտուց ոչ մի արկ չպետք է հայտնվի Իրանի տարածքում։ Ուղերձը Բաքվին էր ուղղված, քանի որ սա առաջին դեպքը չէր, երբ Իրանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՍեպտեմբերիՆոյեմբերի

Ամենաընթերցված