Մարտական գործողությունները լուսաբանելիս հարձակման է ենթարկվել «Ժամը» լրատվականի նկարահանող խումբը. Օպերատորը վիրավոր է
![](https://henaran.am/wp-content/uploads/2020/10/default-3-300x226.jpg)
Մարտական գործողությունները լուսաբանելու ժամանակ հարձակման է ենթարկվել նաև «Ժամը» լրատվականի նկարահանող խումբը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է լրագրող Տաթեւիկ Բաղդասարյանը: «Վիրավորում է ստացել մեր գործընկերը՝ օպերատոր Արամ Գրիգորյանը: Վնասվածքը, բարեբախտաբար, թեթև է: Արամ Գրիգորյանը Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է»,-նշել է նա: