09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ադրբեջանցի զինվորների մոտ ներարկիչներ են եղել /տեսանյութ/

«Ադրբեջանցի զինվորների բոլոր այն դիակները, որոնք հայտնվել են հայկական տարածքում, գրեթե բոլորի գրպանում եղել են ներարկիչներ։

Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը իր զինվորներին թմրեցված վիճակում է պատերազմ ուղարկում, սա ռազմական հանցագործություն է»,- լրագրողներին ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի զոհերի մեծ մասը Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են։

«Սրանք հստակ հետախուզական տվյալներ են և շատ կոնկրետ կարող ենք հայտարարել, որ միան մի ուղղությամբ 148 ազգությամբ լյազգի զինվոր է զոհվել, մի քանի 100 զոհեր կան ազգությամբ թալիշ զինվորների շրջանում, ինչը լուրջ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների մոտ և առաջիկայում հավանաբար մենք ականատես կլինենք այդ ազգերի ներկայացուցիչների բողոքի ակցիայի։

 Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանը սադրիչ գործողություններ է իրականացնում իր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ»,-ասել է Պողոսյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ