23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2020

Արայիկ Հարությունյանը ինձ համար մարդկային մեծ հիասթափություն է, նա մնալու է պատմության էջերում որպես ոչինչ. Միքայել Նահապետյան

Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը հայտնում է, որ հայրը թողել է ԵՊՀ-ում դասախոսի աշխատանքը։ «Հայրս շուրջ 24 տարվա գիտամանկավարժական գործունեությունից հետո երեկ սեփական դիմումի համաձայն թողել է ԵՊՀ-ում դասախոսի իր աշխատանքը։ Հայրս այն առաջին մասնագետներից էր, ովքեր տարիներ առաջ ինքնուրույն մասնագիտացել էին Աշխարհտեղեկատվական հետազոտությունների բնագավառում ու Հայաստանում հիմք դրել այդ մասնագիտացման ակադեմիական ուսուցմանը։ Աշխարհտեղեկատվական հետազոտությունների բնագավառը […]

Մեզ համար մասնավոր մտահոգություն է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի զեղչումը. Գարեգին Բ

Սեպտեմբերի 11-ին, 2020-2021 թթ. ուսումնական նոր տարեշրջանի մեկնարկի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Սուրբ Տրդատ արքայի բաց խորանին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց կրթության մշակների ավանդական օրհնության կարգ: Արարողությանը մասնակցում էին կրթական պետական կառույցների ներկայացուցիչներ, ԲՈւՀ-երի ռեկտորներ եւ ՀՀ մի շարք դպրոցների մանկավարժներ: Օրհնության արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն […]

Հասունացել է ՀՔԾ պետի և գլխավոր դատախազի հրաժարականների ժամանակը

Արդեն երկու տարի է մարտի 1-ի քրեական գործը մեր կյանքի անբաժանելի մասն է. Այն սկսվեց «… արդեն իսկ բացահայատված է հայտարարությամբ» և տոտալ քարոզչությամբ,  շարունակվեց դատարանների շրջափակմամբ, գաղտնալսման սկանդալով, Սահմանադրական դատարանի յուրացման փորձերով, անհնազանդ դատավորների հանդեպ բռնաճնշումներով,  կամակատար դատավորների համակարգի ստեղծումով և այլն։ Այսօր հասել ենք այս տրամաբանական շղթայի սպառմանը։ Սա նշանակում է՝ այս դատավարությունը […]

Պարգևատրումներ՝ Ազգային ժողովում

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԱԺ մի շարք աշխատակիցների պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրել. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով` կարգադրում եմ. 1.Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայողներին և աշխատակազմի մի շարք աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ ամսական պաշտոնային դրույքի 30%-ի չափով` համաձայն հավելվածի: 2.Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր […]

Ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտնում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Երեկ շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ, համաձայն որի՝ 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական […]

Իշխանությունը կոմպլեքս ունի՞ ՌԴ հարաբերություններում. Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՄՊԼԵՔՍ ՈՒՆԻ՞ ՌԴ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության շուրջ /մաս 4-րդ/ Շարունակելով ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ դիտարկումները ցանկանում եմ անդրադառնալ Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Արցախի անվտանգության ապահովման ռազմավարական ձևակերպումներին: Մասնավորապես` 1. “Արտաքին առավել նպաստավոր միջավայրի ձևավորում’ բաժնում արտաքին քաղաքական […]

Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կմեկնի Եգիպտոս

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 12-15-ը պաշտոնական այց կկատարի Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Այցի շրջանակներում նախատեսված են ԱԳ նախարարի հանդիպումները ԵԱՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև եգիպտահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Եղեգնուտցիները բողոքում են կառավարության դիմաց

Կառավարության դիմաց դարձյալ բողոքի ցույց է: Այսօր էլ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչներն են բողոքում: Խնդիրը մարզպետի որոշումն է, որով վերականգնվել են նախկին գյուղապետի իրավունքները: Մինդեռ գյուղացիների մեծ մասը նրան չի ընդունում: 

«Ամեն ինչ անում եք, որ լավագույն գիտնականները լքեն մեր երկիրը». Վահագն Վարագյան

Վահագն Վարագյանը ֆեյբուքյան իր էջում գրել է. «Ամոթ եմ զգում ձեր փոխարեն իմ գործընկեր գիտնականների առջև։ Մեր գիտական ներուժը թողած հյուրախաղերով մարդկանց եք հրավիրում մեր երկիրը: Լուրջ մասնագետնե՞ր էիք ուզում, համալսարաններում և ակադեմիաներում փնտրեիք. այն գիտնականների շարքերում, որոնք կոպեկներով անձնվիրաբար աշխատում են, որ երկրի գիտական ինստիտուտները չփլուզվեն, որոնք միայն նվիրվածության հաշվին սուղ ռեսուրսներով գիտական պրոդուկտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի