22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ամեն ինչ անում եք, որ լավագույն գիտնականները լքեն մեր երկիրը». Վահագն Վարագյան

Վահագն Վարագյանը ֆեյբուքյան իր էջում գրել է.

«Ամոթ եմ զգում ձեր փոխարեն իմ գործընկեր գիտնականների առջև։
Մեր գիտական ներուժը թողած հյուրախաղերով մարդկանց եք հրավիրում մեր երկիրը: Լուրջ մասնագետնե՞ր էիք ուզում, համալսարաններում և ակադեմիաներում փնտրեիք. այն գիտնականների շարքերում, որոնք կոպեկներով անձնվիրաբար աշխատում են, որ երկրի գիտական ինստիտուտները չփլուզվեն, որոնք միայն նվիրվածության հաշվին սուղ ռեսուրսներով գիտական պրոդուկտ են տալիս ու գիտնականների նոր սերունդ դաստիարակում։
Իսկ դուք այս դժվարին պահին, երբ երկիրը գտնվում է տնտեսական ճգնաժամի հորձանուտում, միլիոններ եք ծախսում դրսում ապրող անհայտ անձանց վրա՝ բարձր աշխատավարձ նշանակում, բնակության հարց հոգում։ Թե՞ շարունակում եք մնալ այն կարծիքի, որ մեր գիտաշխատողները սուրճ խմելուց բացի, այլ գործով չեն զբաղվում:

Մյուս կողմից, եթե օրինակ, ինչպես ներկայացնում է շրջակա միջավայրի նախարարությունը՝ այդքա՜ն լուրջ մասնագետներ են գալիս սփյուռքից, ըստ որոնց Հայաստանում «360 օր արևոտ է» և այդ հաշվարկներով այս մարդիկ արևային էներգիայի համակարգ են զարգացնելու ուղղակի զավեշտ է:

Ու մի՛ փորձեք ինձ համոզել, որ նրանք արտերկրում կայացել են և վերադարձել՝ իբրև երկրին ծառայելու, դուք իրականում ամեն ինչ անում եք որպեսզի լավագույն գիտնականները լքեն մեր երկիրը ու անգրագետներով շարունակեք համալրել կառավարությունը:

Հ.Գ. Տեսանյութը ուշադիր դիտե՛ք, խնդրում եմ։ Մարդը, ով եկել է Հայաստանում արևային էներգիան զարգացնելու, պնդում է, որ մեր երկրում կա 360 արևային օր։ Պա՞րզ է չէ, թե ինչպես է նա զարգացնելու այս ոլորտը և ինչ մասնագիտական որակներ ունի:
#թարգեք_պոպուլիզմը
#հեղափոխություն_լինելու_է»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ