23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2020

Լիլիթ Մակունցը չի մեկնաբանում Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու որոշումը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ հարցազրույց չի տալու, հետևաբար՝ չի մեկնաբանելու իշխանական պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու որոշումը։ «Երբ մեկնաբանության անհրաժեշտություն լինի, անպայման ձեզ կտեղեկացնենք»,- ասաց Լ. Մակունցը։ Լրագրողի հարցին՝ Արսեն Ջուլֆալակյանի հետ խնդիրներ եղե՞լ են, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Խնդրում եմ, այդ թեմայով այլևս հարցեր մի տվեք։ […]

Տեր-Պետրոսյանը ՌԴ դեսպանին ասել է, որ կապ չունի Փաշինյանի հետ․ Politik.am

Politik.am-ը գրում է. «Երեկ օրվա ավարատին պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, համաձայն որի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: ՀԱԿ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանը և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը […]

ՀԴՄ քանակ հաշվելիս ուսումնասիրեք նաև «նիսյա»-երի ցուցակները. Անի Սամսոնյանը՝ վարչապետին

Հուլիս եւ օգոստոս ամիսներին թե´ Երեւան քաղաքում եւ թե մարզերում տարբեր ապրանքների վաճառքի կետերում հարցուփորձ էի անում սպառման շարժի մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Չկար որեւէ խանութ, որտեղ վիճակը բարվոք լիներ, իսկ գյուղական խանութներում ցույց էին տալիս «նիսյա»-ի հաստափոր տետրերը: Առանց […]

Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հրաժարականի դիմումի մասին

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը սեպտեմբերի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ […]

Սա նման է անձի դեմ ուղղված գործողության, արդարադատության նախարարի որոշումը կվիճարկենք դատարանում. Ամատունի Վիրաբյանի փաստաբան

Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն անհիմն է համարում իրեն պաշտոնից ազատելու՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի որոշումը։ «Ըստ որոշման՝ պետական կազմակերպության կողմից վճարման ենթակա հարկերը կամ այլ վճարները իմ մեղքով սահմանված ժամկետում չի վճարվել։ Եթե այս տրամաբանությանը հետևենք, մինչև 2019 թվականն աշխատած բոլոր ՊՈԱԿ-ների տնօրենները պետք է հեռացվեն։ Օրենքը սահմանել է, որ ՊՈԱԿ-ները պետք է ԱԱՀ […]

Չի կարելի արհամարհել սեփական հպարտ ժողովրդին, պարո՛ն Փաշինյան. Ցուցարարները դեռ կառավարության դիմաց են

ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները շարունակում են բողոքել կառավարության դիմաց: «Չի կարելի արհամարհել սեփական հպարտ ժողովրդին, պարո՛ն Փաշինյան: Խնդրում և պահանջում ենք, բանակցել և բացել ճանապարհները Ռուսաստանի հետ: Հպարտ քաղաքացիները մեկ հասարակ բան են խնդրում՝ իջեք և ասեք՝ որ փուլում են բանակցությունները: Մեկ շաբաթից ավելի է՝ մարդիկ, տնից-տեղից կտրված, գալիս են ու արևի տակ սպասում […]

«Վարչապետի հայտարարած թվերը իրականության հետ կապ չունեն»․ Սուրեն Պարսյան

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարդիկ լուրջ սոցիալական խնդիրներ ունեն․ վարչապետի հայտարարած թվերը իրականության հետ կապ չունեն Ամենավերջին պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2020 թվականի հուլիս ամսին նախորդ տարվա հուլիսի նկատմամբ առևտուրը նվազել է 10,4 տոկոսով, իսկ մանրածախ առևտուրը (խանութներում, սպառողական ապրանքների շուկաներ, գյուղատնտեսական ապրանքների շուկաներում, կրպակներում, այլ առևտրային օբյեկտներում) կրճատվել է 17,6 տոկոսով։ […]

«Կա՛մ ԿԳՍՄ նախարարը մոլորեցնում է բոլորիս, կա՛մ դպրոցի տնօրենները զբաղված են ինքնագործունեությամբ»

Կա՛մ ԿԳՍՄ նախարարը մոլորեցնում է բոլորիս, կա՛մ դպրոցի տնօրենները զբաղված են ինքնագործունեությամբ։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից պահանջել էի պարզաբանում այն մասին, թե ինչ միջոցներով է ֆինանսավորվելու դպրոցներում սանիտարահիգիենիկ պարագաների ձեռքբերումը առկա ուսուցման մեկնարկից հետո։ Նախարարից ստացել եմ հետևալ պատասխանը․ «Ինչ վերաբերում է սանիտարահիգիենիկ միջոցների ձեռքբերման համար ֆինանսական միջոցներին, ապա հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2019-2020 […]

Հագուստի ներմուծմամբ զբաղվողները հանդիպում են կառավարության ներկայացուցչի հետ

Կառավարության դիմաց բողոքի ակցիա կազմակերպած հագուստի ներկրմամբ զբաղվող գործարարները գնացին կառավարության ներկայացուցչի հետ հանդիպման: Նրանք հանդիպմանը մասնակցում են 5 հոգուց կազմված խմբով: Ակցիայի մասնակից գործարարները խոստացան հանդիպման ավարատից հետո պատասխանել լրատվամիջոցների հարցրերին: Հիշեցնենք, որ հագուստ ներկրողներն այսօր հավաքվել են կառավարության դիմաց: Նրանք պահանջում են հետաձգել հագուստի մաքսազերծման մեթոդների փոփոխությունը մեկ տարով և իրենց ժամանակ տալ:   

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի