24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2020

Բերման են ենթարկել Իշխան Զաքարյանին, որդուն և եղբորը

Hraparak.am-ը գրում է. Քիչ առաջ ԱԱԾ-ն բերման է ենթարկել Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանին: Բերման են ենթարկել նաև նրա որդուն, եղբորը և մի քանի այլ անձի նույնպես: Ընդ որում, որդու առաջնեկն այսօր առաջին դասարան էր գնալու և ընտանիքը երեխայի առաջին ուսումնական տարին էին նշելու: ԱԱԾ աշխատակիցները ներխուժել են Զաքարյանների տուն և առաջարկել իրենց հետ […]

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը կառավարական առանձնատանը հյուրընկալել են Տավուշի սահմանամերձ համայնքների երեխաներին (Լուսանկարներ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը, երեխաների՝ Աշոտ, Շուշան և Արփի Փաշինյանների հետ կառավարական առանձնատանը հյուրընկալել են Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի 14 երեխաների: 2020 թվականի հուլիսյան իրադարձություններից հետ, երբ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել էր վերոնշյալ գյուղերը, երեխաները տիկնոջ հետ հանդիպմանը ցանկություն էին հայտնել գալ Երևան և հանդիպել վարչապետ Փաշինյանին:

Եթե չլինի օրենքը՝ այդ մարդիկ մնալու են քրեական հետապնդման մեջ. Մխիթար Հայրապետյանը՝ բանակում չծառայածների մասին

Շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, համաձայն որի, պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները, որոնց 27 տարին լրացել է, կկարողանան վերադառնալ Հայաստան: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը նախագծի վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց: Նրա խոսքով՝ այդ քաղաքացիները պետք է վճարեն 2 տարվա պայմանագրային զինծառայողի աշխատավարձը և հավելավճար: Գումարը կազմում է շուրջ 5-5.5 մլն. դրամ: Հետագայում աշխատավարձի […]

Ուզեցին դատ՝ կստանան դատ. Տիգրան Ուրիխանյան

Սիրելի հայրենակիցներ, վաղը՝ 15.09.2020, ժամը 16։00 Խորենացու 162 ա հասցեով պետք է տեղի ունենա այսպես կոչված «1000 դրամների դատի» առաջին նիստը իմ դեմ ներկայացված հայցի հիման վրա, որով պահանջում են հերքել իմ հարցադրումներն ու պնդումները այն ժամանակ շուրջ երկու միլիարդի հասնող, իսկ հիմա արդեն շատ ավելի մեծ չափի բացակայող գումարի վերաբերյալ։ Այս մասին Facebook-ի իր […]

«Չեմ հասկանում ձեր սերը պարոն Խունդկարյանի նկատմամբ և ձեր ատելությունը պարոն Թովմասյանի նկատմամբ»․ Գևորգ Գյոզալյանը՝ իշխանություններին

Փաստաբան Գևորգ Գյոզալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նայում եմ ԱԺ նիստը: Տպավորությունս այն է, որ իշխող ուժը (կամ գուցե նրա մի մասը) անկեղծ չէ, միանշանակ անկեղծ չէ: Եթե կարճ, ապա ձեր սիրո թավշյա հեղափոխությունը ակնհայտորեն ընտրովի է և այս կոնտեքստում ես չեմ հասկանում ձեր սերը պարոն Խունդկարյանի նկատմամբ և ձեր ատելությունը պարոն Թովմասյանի նկատմամբ: […]

Իշխանության հետ որևէ համաձայնություն չկա և չի կարող լինել. Երվանդ Խուդկարյան

Գործող Սահմանադրությամբ էականորեն փոփոխվել է ՍԴ կազմը համալրելու ընթացակարգը, այդ ընթացակարգի համաձայն ՍԴ-ն պետք է ունենա դատավորներ, որոնք առաջադրվում են Դատավորների ընդհանուր ժողովի կողմից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խուդկարյանը: Նա անդրադարձավ նաև այն լուրերին, որ իր թեկնածությունը պայմանավորվածությունների արդյունք է:

Նոր հակառեկորդ. Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 165-ով

Վրաստանում վերջին օրը կորոնավիրուսով վարակման հայտնաբերվաօ դեպքերի թիվն ավելացել է 165-ով: StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 2 392: Անցած օրը բուժվածների քանակի մասին առայժմ չի հաղորդվում: Համավարակի սկզբից ի վեր երկրում բուժվել է 1 369 մարդ, մահացել է 19-ը։ Կարանտինի մեջ է գտնվում 5 882, ստացիոնարում բժիշկների հսկողության ներքո՝ 390 […]

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Սեպտեմբերի 15-ին՝ ժամը  12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում կհյուրընկալվի «Մեկ առողջություն» կոալիցիայի առաջնորդ  Գրիգոր Գրիգորյանը: ԹԵՄԱ՝ Արտակարգ դրությունից կարանտին. կարանտինային սահմանափակումների ռիսկերն ու առողջությանն սպառնացող վտանգները. ոգելից խմիչքների անվտանգության վերահսկողությունը /ոգելից խմիչքի վերջին թունավորման դեպքերն ու մահերը/, սննդամթերքի անվտանգության ոլորտի լիազոր մարմնի ապօրինի կառավարումը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի