22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եթե չլինի օրենքը՝ այդ մարդիկ մնալու են քրեական հետապնդման մեջ. Մխիթար Հայրապետյանը՝ բանակում չծառայածների մասին

Շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, համաձայն որի, պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները, որոնց 27 տարին լրացել է, կկարողանան վերադառնալ Հայաստան: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը նախագծի վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց:

Նրա խոսքով՝ այդ քաղաքացիները պետք է վճարեն 2 տարվա պայմանագրային զինծառայողի աշխատավարձը և հավելավճար: Գումարը կազմում է շուրջ 5-5.5 մլն. դրամ: Հետագայում աշխատավարձի բարձրացումով պայմանավորված՝ թիվը կավելանա: Պատգամավորի խոսքով՝ հիմքում ոչ թե ֆինանսական բաղադրիչն է, այլ՝ պատասխանատվությունը պետության առաջ: 

«Եթե նրանք կհամապատասխանեն ԶՈՒ չափանիշներին և ցանկություն կհայտնեն ներգրավվել ԶՈՒ-ում, ապա առաջիկա 3 տարիների ընթացքում զինծառայության անցնելու պարագայում գումարը հետ կստանան: Երրորդ տարբերակն էլ համայնքներում մնալն է»,- ասաց Հայրապետյանը՝ ավելացնելով, որ դրույթը փոխել են: Դա ծանր հանցագործություն է համարվելու: 

Նա նաև նկատեց՝ «Գործող օրենսդրությամբ 37 տարին լրանալուն պես քրեական գործը կարճվում է, բայց, ըստ էության, գործելու է 20-ամյա ժամկետը, այսինքն՝ օրենքը տարածվելու է մինչև անձի 47 տարեկան դառնալը:

Եթե չլինի օրենքը՝ այդ մարդիկ մնալու են քրեական հետապնդման մեջ, և մեկ սցենար կա. ըստ գործող օրենսդրության՝բանտում հայտնվել: Հետևաբար, առաջարկում ենք տալ հնարավորություն»:

Հայրապետյանն ասում է, որ մի կողմից լուծումներ են առաջարկում, մյուս կողմից՝ սահմանափակումները խստացնում: Բայց հարցի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը հայտնի չէ: Իսկ  ՊՆ-ի պաշտոնական դիրքորոշումը, պատգամավորը վստահ չէ, որ դրական կլինի:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ