«Չեմ հասկանում ձեր սերը պարոն Խունդկարյանի նկատմամբ և ձեր ատելությունը պարոն Թովմասյանի նկատմամբ»․ Գևորգ Գյոզալյանը՝ իշխանություններին
Փաստաբան Գևորգ Գյոզալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նայում եմ ԱԺ նիստը: Տպավորությունս այն է, որ իշխող ուժը (կամ գուցե նրա մի մասը) անկեղծ չէ, միանշանակ անկեղծ չէ: Եթե կարճ, ապա ձեր սիրո թավշյա հեղափոխությունը ակնհայտորեն ընտրովի է և այս կոնտեքստում ես չեմ հասկանում ձեր սերը պարոն Խունդկարյանի նկատմամբ և ձեր ատելությունը պարոն Թովմասյանի նկատմամբ: Անշուշտ, սա ինձ համար կողմնորոշիչ է հաջորդ ընտրություններում ձեզ ամենայն հավանականությամբ ձայն չտալու համար: Երևի շնորհավոր պարոն Խունդկարյան… թե՞ սխալվում եմ․․․ ուր էր, թե սխալվեի»։