22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 2020

Հայաստանի օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ՍՈւ-25 գրոհիչը. օդաչուն զոհվել է

Այսօր ժամը 10:30-ից Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ էին բարձրացել Ադրբեջանի Հանրապետության «Գյանջա» օդանավակայանից և ապահովում էին Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիք, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի և ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 և թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները, հաղորդում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ […]

Էդուարդ Շարմազանովն ու Արտակ Զաքարյանը ՀՀԿ-ի անունից 3 բեռնատար դեղորայք ու անհրաժեշտ պարագաներ են փոխանցել ՊՆ-ին

Քիչ առաջ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գերագույն մարմնի անդամներ, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը եղել են Պաշտպանության նախարարության դեղերի կենտրոնական բազայում և ՀՀԿ-ի անունից ՊՆ-ին են փոխանցել 3 բեռնատար դեղորայք, անհրաժեշտ պարագաներ, այլ նյութեր: Այդ կապակցությամբ 168.am-ի հարցին ի պատասխան՝ միայն նշեցին, որ ՀՀԿ-ն շարունակում է իր նախաձեռնությունները և՛ […]

Լևոն Տեր–Պետրոսյանի հայտարարությունը

Հայկական կողմի համար պահի հրամայականը` ա. Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վիժեցումն ու պատերազմն առանց տարածքային կորուստների դադարեցումն է, բ. Ռուսաստանի նախաձեռնությամբ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ոչ թե ձևական, այլ առարկայական բանակցությունների անհապաղ վերսկսումը: ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան

Ադրբեջանի ագրեսիան եղել է նախապես ծրագրված. Զոհրաբ Մնացականյանի նամակը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է հղել, որում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիան և դրա հետևանքով ստեղծված իրադրությունը: Նախարարը տեղեկություններ է հաղորդել ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման դեպքերի, սադրիչ գործողությունների վերաբերյալ: Անդրադառնալով […]

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13:00-ին,  «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: ԹԵՄԱ՝  ռազմական իրավիճակում տեղեկատվական  անվտանգության ռիսկերն ու  հետևանքները. կեղծ և չճշտված ինֆորմացիայի տարածում:

Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար. «Հայաստան» հիմնադրամի հաշվին ուղարկվել է ավելի քան 3 մլն դոլար

Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար համազգային միասնական դրամահավաք–արշավի շրջանակներում այս պահի դրությամբ հավաքագրվել է ավելի քան 3,170,563 ԱՄՆ դոլար: Նվիրատվությունները շարունակվում են: Հիմնադրամի կայքը՝ www.himnadram.org ամբողջովին գործում է 24 ժամյա հարձակումներից հետո։ Նվիրատուների հոսքն աննկարագրելի է։ Նվիրաբերել  կարելի է նաեւ Paypal համակարգով [email protected] վճարման հասցեին։ Այժմ  նվիրատվություններ կարող են կատարվել նաեւ TelCell, EasyPay եւ iDram […]

ԼՂ-ում տեղի ունեցող բռնությունը պետք է դադարեցնել. Մայք Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել դադարեցնել բռնությունը Լեռնային Ղարաբաղում և վերադառնալ բանակցություններին, գրում է ria.ru-ն։ Պոմպեոն Կրետե կղզում ԱՄՆ-ի ռազմակայան այցելության ժամանակ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդես է եկել հայտարարությամբ։ Հայտարարությունն ուղիղ եթերում հեռարձակել է հունական ERT հանրային հեռուստաընկերությունը։ «Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող բռնությունը պետք է դադարեցնել։ Բոլոր կողմերը պետք է իրենց ներդրումն ունենան խաղաղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի

Ամենաընթերցված