09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Էդուարդ Շարմազանովն ու Արտակ Զաքարյանը ՀՀԿ-ի անունից 3 բեռնատար դեղորայք ու անհրաժեշտ պարագաներ են փոխանցել ՊՆ-ին

Քիչ առաջ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գերագույն մարմնի անդամներ, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը եղել են Պաշտպանության նախարարության դեղերի կենտրոնական բազայում և ՀՀԿ-ի անունից ՊՆ-ին են փոխանցել 3 բեռնատար դեղորայք, անհրաժեշտ պարագաներ, այլ նյութեր:

Այդ կապակցությամբ 168.am-ի հարցին ի պատասխան՝ միայն նշեցին, որ ՀՀԿ-ն շարունակում է իր նախաձեռնությունները և՛ Արցախի ուղղությամբ, և՛ Զինված ուժերին անհրաժեշտ պարագաներով ապահովելու, աջակցելու համար, ինչպես նաև քաղաքական ինտենսիվ աշխատանքներ է տանում միջազգային տարբեր կառույցների՝ ռուսաստանյան, եվրոպական և այլ երկրների գործընկերների հետ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ